top of page

Մոսկվան հայտնվել է պայթյունների օղակում

11 авг. 2023 г.
1 мин. чтения

11.08.2023



Պատերազմն Ուկրաինայում տեղափոխվել է ՌԴ տարածք, ուկրաինացիները հարվածում են Մոսկվային։ Անօդաչուների ու հրթիռային հարձակումները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով, պայթյուններն ու հրդեհներն օղակում են Մոսկվան։ Ուկրաինացիները հարվածում են ռազմական նշանակության օբյեկտներին եւ կարեւոր ենթակառուցվածքներին, որոնք «մատակարարում են» Ռուսաստանի ահաբեկչական պատերազմն Ուկրաինայում։

Օղակը Մոսկվայի համար խորհրդանիշ է՝ քաղաքը կառուցված է օղակներով, կայսրության փլուզումն էլ սկսեց հայերի դեմ օղակ գործողությունից։ Օղակը սեղմվում է։

Ուկրաինական հակահարձակումը առայժմ տպավորիչ արդյունքներ չի գրանցում Արեւմուտքի ռազմավարության պատճառով․ ինչպես նշում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Պոդոլյակը, Արեւմուտքը Ռուսաստանի հարցում հասել է իր համար իդեալական վիճակի՝ ռուսներն արդեն ռեսուրսներ չունեն դեպի արեւմուտք արշավը շարունակելու համար, Ուկրաինան էլ չի վերանա որպես պետություն։ Հենց արեւմտյան «դանդաղկոտությունը» ռուսներին հնարավորություն տվեց պաշտպանական խիտ գծեր կառուցել օկուպացված տարածքներում, ինչն էլ դանդաղեցնում է հակահարձակման տեմպը, ասում է խորհրդականը։

Արեւմուտքին պետք չէ Ռուսաստանի պարտությունն ու փլուզումը։ Ամերիկյան նախկին բարձրաստիճան դիվանագետները, որոնք ռուսամետ հայացքներ ունեն, Բայդենի վարչակազմի «ռուսական» թեւի (նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալլիվան, ԿՀՎ տնօրեն Բըրնս) առաջնորդությամբ քարոզում են «ուժեղ ու անվտանգ Ռուսաստանի» հայեցակարգը, որը Ամերիկայի շահերի համար կատարում է Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ այլ շրջանների վերահսկողական գործառույթներ։ Ռուսաստանը պահպանում է օկուպացված տարածքներն Ուկրաինայում։ Պոդոլյակն ասում է, որ սա ոչ միայն չափազանց հարմարավետ վիճակ է Արեւմուտքի համար, այլեւ բարձրացնում է կոռուպցիայի մակարդակը ռուսական ուղղությամբ։ Պարզ ասած՝ Մոսկվան պատրաստ է առատորեն վճարել այս պլանի լոբբինգի եւ իրականացման համար։

Արեւմուտքի այս «հարմարավետ» վիճակն արտահայտվում է նաեւ Արցախը ցեղասպանելու հարցում ՌԴ հետ կոնսենսուսով։ Եվ եթե Կիեւը գլխացավանք է, քանի որ չի համաձայնում իր հաշվին լուծումների եւ դիմադրում է, պաշտոնական Երեւանի հարցում խնդիրներ չկան։ Խնդիրը հայկական իրավունքներն են, որոնք հնարավոր չէ անտեսել նույնիսկ նիկոլական հանցախմբի՝ հայկական իրավունքները վերացնելու հետեւողական ջանքերի պարագային։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page