top of page

Նավասարդ Կճոյանի «փրկագինը»

10 мая 2020 г.
2 мин. чтения

10.05.2020, ԵՐԵՎԱՆ

Ժողովուրդ թերթը հայտնում է, որ Հայաստանի նախին վարչապետ Տիգրան Սարգսյանին կհրավիրեն ԱԱԾ հարցաքնության՝ օֆշորային հայտնի գործով, որով մի քանի շաբաթ առաջ մեղադրանք առաջադրվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին: Խոսքը այն օֆշորի գործի մասին է, որը բռնկվեց 2014 թվականին մամուլի հրապարակումից: Այդ ժամանակ ուշադրությունը կենտրոնացած էր Տիգրան Սարգսյանի վրա, որը սակայն հերքում էր իր մասնակցությունն ու տեղյակությունը գործին: 2014 թվականին օֆշորային սկանդալը դարձավ Տիգրան Սարգսյանի դեմ ոչիշխանական բեւեռի քաղաքական զինանոցի զենքերից մեկը:

2014-ի ապրիլին Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ եղավ, այն բանից հետո, երբ ոչիշխանական բեվեռը հայտարարեց ապրիլի վերջից այդ պահանջով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մասին: Սերժ Սարգսյանը փաստորեն կանխեց պահանջը, ըստ երեւույթին մտավախությամբ, որ այդ պահանջով շուրջօրյա հանրահավաքները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ բերել իր պաշտոնանկության: Մյուս կողմից, Սարգսյանն այդպիսով արագացնելով զարգացումները, գործնականում արագացրեց նաեւ ոչիշխանական բեւեռի կազմաքանդման գործընթացը: Օֆշորային սկանդալը զգալիորեն մարեց, ցույց տալով, որ դրա շուրջ աղմուկն ավելի շատ գեներացվել էր հենց քաղաքական նկատառումով, ինչն էլ վերացավ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությամբ: Այդպիսով, հանրության զգալի մասի համար ի վերջո անորոշ մնաց, թե ինչ էր այդ գործը ներկայացնում իր ամբողջության մեջ:


Այժմ կա՞ հնարավորություն այդ ամենը հասկանալ եւ պարզել նոր իրավիճակում, թեեւ այստեղ էլ շատերն են նկատում քաղաքականություն: Միեւնույն ժամանակ, տրամաբանական է, որ Տիգրան Սարգսյանը պետք է հարցաքննվի, հաշվի առնելով նրա առնվազն անվան ներգրավվածությունը գործում:


Կգա՞ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ հարցերին պատասխանելու: Նա ներկայում Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալն է: Այդ պաշտոնին Սարգսյանը նշանակվեց 2020 թվականին, սպառելով ԵՏՄ հանձնաժողովի նախագահի ժամկետը: Այդ կապակցությամբ նրան պարգեւատրեց ՌԴ նախագահ Պուտինը: Ի դեպ, հատկանշական է, որ Հայաստանը օրերս հայտարարեց Եվրասիական զարգացման բանկին հակաճգնաժամային դրամաշնորհի համար դիմելու մասին: Հետաքրքիր է, կարո՞ղ է այդ հարցում որեւէ նշանակություն ունենալ բանկի փոխնախագահին հարցաքննության հրավիրելու հանգամանքը:


Միաժամանակ, ո՞րն է օգտակար լինելու մեղադրվող Նավասարդ Կճոյանի համար՝ Տիգրան Սարգսյանի գալը, թե չգալը: Սարգսյանը ժամանակին Արարատյան հայրապետական թեմի խորհրդի նախագահն էր:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page