01.07.2024
Կան մի քանի վարկածներ, ըստ որոնց ծննդյան ժամանակ նա եղել է կամ Նիկոլաևա կամ Սկարլիգինա: Ինքը՝ Ռոտենբերգը, սակայն, չի մեկնաբանում նման հայտարարությունները։
Նատալյան ծնվել է ռուսական Կուրգանի բազմանդամ ընտանիքում։ Մանկուց զբաղվել է ռիթմիկ մարմնամարզությամբ և պարերով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կուրգանի մշակույթի և արվեստի քոլեջ, այնուհետև Մոսկվայի կառավարման պետական համալսարան։
2001 թվականին Նատալյան ամուսնացել է Պուտինի հնամյա ընկեր, մեծահարուստ գործարար Արկադի Ռոտենբերգի հետ, որից երկու երեխա ունեցել։ Ամուսնության ընթացքում նա զբաղվել է բիզնեսով և բարեգործությամբ։
2013 թվականին Ռոտենբերգից ամուսնալուծվելուց հետո Նատալյան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ շարունակեց զբաղվել բիզնեսով և ստեղծեց հագուստի իր հավաքածուները։
2019 թվականին Նատալյան ամուսնացել է հայ ձեռնարկատեր Տիգրան Արզաքանցյանի հետ։ Այս ամուսնության մեջ նա իր նախկին ամուսնու ազգանունին ավելացրեց ներկայիսը և դարձավ «ՈՒժը Հայրենյաց» կուսակցության ստեղծման ոգեշնչողը։
Ռուս օլիգարխի նախկին կինը ոչ միայն վերցրել է իր երկու ամուսինների ազգանունները /մոռանալով սեփականի մասին/, այլեւ իր մեջ միավորել է երեք աշխարհ՝ ռուսականը, հրեականն ու հայկականը։
2023 թվականին Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցությունը չստացավ բավարար ձայներ՝ հաղթելու համար։ Սակայն Նատալյա Արզաքանցյան-Ռոտենբերգը շարունակում է իրեն համարել Հայաստանում ակտիվ քաղաքական գործիչ։