top of page

Նա Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը. ծննդյան օրն է նշում Հայաստանի ազգային հերոս Հրայր Հովակիմյանը

  • 13 мая 2024 г.
  • 1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, 13.05.2024



71 ամյակն է նշում անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է կյանքեր փրկելուն, նոր կյանք պարգևելուն, ով Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը, ստեղծեց սրտային վիրաբուժության դպրոց:


Հրայր Հովակիմյանը ծնվել է 1953 թ. մայիսի 13-ին Հալեպում, 1977-ին ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Հայաստանի անկախացումից հետո եկել է հայրենիք եւ 1992-1993 թթ. աշխատել Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։


1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։ 1996 թ. նրա նախաձեռնությամբ բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը, որն առ օրս իրավամբ համարվում է լավագույնն իր ոլորտում:


Հրայր Հովակիմյանը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է, սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով բժիշկների։


Հրայր Հովակիմյանն արժանացել է ՀՀ ազգայի հերոսի բարձրագույն կոչման:


Նա նախընտրում է լռել իր մեծ գործերի մասին և ողջ էությամբ տարված է առաքելությունն իրականացնելով:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page