top of page

Նա հնչում էր դուդուկի նման` իր բոլոր նրբերանգներով. Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրը հիշե՛ք նրա աստվածային ձայնը

05.02.2024


Մեծագույն արվեստագետների թվում երգի դիցուհի Ֆլորա Մարտիրոսյանն առանձնանում է: Նրա մաքուր, անկեղծ, հետևողական նվիրվածությունը արվեստին և զորավոր աննման ձայնը` եզակի, Աստծո տված պարգևը, աննկարագրելի էին։



Խորապես կապված լինելով իր արմատներին` հազարամյա հայկական ավանդույթներին, նրա ձայնը միևնույն ժամանակ ուներ տիեզերական ռեզոնանս…



Նա հնչում էր դուդուկի նման` իր բոլոր նրբերանգներով, արտահայտչականությամբ, որ միայն իր հանճարը կարող էր փոխանցել։



Դա տեխնիկայի սահմաններից դուրս էր։ Որքան խորը, նույնքան էլ խորհրդավոր, բայց աներևակայելի ներթափանցող և ուղիղ:



Comments


«Քոչարյանին ասացի՝ ժողովուրդը ձեզ ատում է». Հարութ Սասունյանը՝ Քըրք Քըրքորյանի համեստության, մեր անփառունակ ոչ վաղ անցյալի և վտանգավոր ներկայի մասին | «Զրույցներ հայության մասին»

bottom of page