top of page

Նոր պատերազմի շեմին պետք է ընդունել Իրանի գրավիչ առաջարկները

23.02.2024



Մենք պատերազմի նախաշեմին ենք. վարչապետի երեկվա հարցազրույցը որպես իր տրամաբանական հետեւանք ունենալու է նոր պատերազմը, նոր տարածքային ու մարդկային կորուստները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:


«Ինչ պետք է անել պատերազմը կանխելու համար. ոչ թե պետք է սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, այլ գործադրել հայ-ռուսական դաշինքի ամբողջ ռազմաքաղաքական ռեսուրսը, Հայաստան արագ ներմուծել սպառազինություն, անհրաժեշտության դեպքում նաեւ զինուժ, եթե պետք է բացահայտ արվի ամեն ինչ, պետք է դիմել ՀԱՊԿ-ին կոլեկտիվ անվտանգության 4-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է անհապաղ արձագանք:


Պետք է ընդունել իրանական կողմի խիստ գրավիչ առաջարկները՝ սկսած սպառազինության մատակարարումներից մինչեւ անհրաժեշտության դեպքում նաեւ զինուժի տրամադրում: Ամրացնել Հայաստանի սահմանները Հայաստանի զինված ուժերին զուգահեռ նաեւ դաշնակիցների ուժերով, ոնո քպատրաստ են գալ: Այդ կերպ պատերազմը կկանխվի, հակառակ դեպքում մենք տեսնելու ենք պատերազմի շատ մոլեգին սկիզբ:


Այդ ողջ ողբերգական իրադարձությունների ընթացքում Երեւանը բեմականացնելու է երկիրը պաշտպանելու իմիտացիա, արդյունքում Ադրբեջանն իր ցանկալին փորձելու է ձեռք բերել: Այստեղ կա միայն մեկ բայց. Խոսքը Ռուսաստանի եւ Իրանի հակազդեցության ծավալների մասին է: Եթե այդ երկու զսպող գործոնները աշխատեն, հնարավոր կլինի մեծ աղետից խուսափել»,-ասաց նա:

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page