top of page

Շիրակի մարզում ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 11-ի, 5 վիրավորի կյանքին վտանգ է սպառնում

  • YO
  • 14 авг. 2023 г.
  • 1 мин. чтения

14.08.2023



Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին գիշերը բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.): Վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի:


Տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։


5 վիրավորներն էլ բազմաթիվ վնասվածքներ ունեն։ Տուժածներից մեկը գիշերը տեղափոխվել է Երեւան։ Տուժածներն են Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page