top of page

Շնչառական հիվանդություններից մինչև քաղցկեղ. ինչով է վտանգավոր Նուբարաշենի աղբավայրի ծուխը

21 мая 2023 г.
1 мин. чтения

21.05.2023

Նուբարաշենի աղբավայրում առանց դադարի աշխատում են մեծ բեռնատար մեքենաներ, որոնք հող են տեղափոխում ծխացող տարածքները ծածկելու համար։ Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ 4 հեկտար տարածքում այրվում է շուրջ 300 խմ աղբ։ Աղբավայրին մոտ ապրող շենքերի բնակիչները երեկվանից ստիպված են շնչել խեղդող ծուխը։ Բնակիչների խոսքով՝ վատ տեղ են ապրում, բայց այլ տարբերակ չունեն, ստիպված դռներն ու պատուհաններն են փակում։ Ծխի հոտն արդեն 3 օր է՝ զգալի է մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում։


Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի արձանագրած տվյալների՝ Երևանի օդում երեկ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան բարձրացել է, իսկ Նոր-Նորքում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան 1․2 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։ Հակոբյանի դիտարկմամբ՝ պակաս վտանգավոր չեն նաև թափոնների այրվելու հետևանքով առաջացած մյուս թունավոր նյութերի արտանետումները։


Այս հետևանքներն իրենց վրա զգացել են աղբավայրին մերիձակա բնակավայրի բնակիչները։ Ոչ միայն սրտխառնոց, գլխապտույտ, այլև անգամ քաղցկեղի առաջացման վտանգ․ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Factor TV-ին է թվարկել թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման հետևանքները մարդու առողջության վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ օդի աղտոտվածության հետևանքով Հայաստանում մահացությունը կազմում է 114 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով։ Մելիք-Նուբարյանն ասում է՝ տարիներ շարունակ լսում է, որ այս խնդրին լուծում պետք է տրվի առաջիկայում։ Այս մասին բարձրաձայնում են նաև Նուբարաշենի աղբավայրին մոտ ապրող բնակիչները։ Ասում են՝ բոլորին դիմել են, սակայն որևէ հուսադրող և խնդիրը գոնե որոշ չափով մեղմող պատասխան չկա։ Երևանի քաղաքապետարանից ասում են՝ խնդրի լուծման ծրագիր ունեն։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page