12.08.2023
Օգոստոսի 12-17-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 12-17-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վ, 12-15-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում
օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +39+41։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +14+19, ցերեկը՝+32+37,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +31+34,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+33,
Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +29+33,
Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +31+33,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+41,
Արարատում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +40+42,
Արմավիրում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +40+41,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +31+33,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +40+42,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +32+34,
Արցախում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+39։