top of page

Շուշիի շրջանի չորս գյուղերում սնունդն ու դեղորայքը վերջանում են, 350 մարդ անգամ խմելու ջուր չունի

  • YO
  • 7 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 07.05.2023

Շուշիի շրջանի 4 համայնք արդեն 13 օր է՝ սնունդ ու դեղորայք չի մտել։

Ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից հետո Շուշիի՝ երկկողմանի շրջափակման մեջ հայտնված 4 համայք՝ Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն, սնունդ և դեղորայք չի մատակարարվել։ Ըստ բնակիչների՝ դեղորայքն ու սնունդն արդեն սպառվում են, անգամ խմելու ջուր այլևս չկա։

Այս համայնքներ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելն այս պահին անհնար է անգամ Կարմիր խաչի արցախյան առաքելության համար։ Շուշիի շրջանի 4 համայնքում այս պահին 110 ընտանիք է ապրում՝ մոտ 350 մարդ. հայտնում է «Հայկական ալիքը»



32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page