Շուշին անպարտելի է...

07.11.2020

Շուշի բերդաքաղաքի մասին առաջին գրավոր տեղեկություններն ունենք արաբական աղբյուրներից: Երբ 7-րդ դարում սկսվեց արաբական արշավանքները դեպի Հարավային Կովկաս, արաբները հայտնվեցին նաեւ Հայաստանում: Նրանք իրենց աղբյուրներում վկայում են Շուշիի ամրոցը: Այդ Ժամանակ Շուշիիում կար բերդ, որը նրանք կոչում էին Քարքարաբերդ, այսինքն՝ քարքարոտ բերդ:


Երեւի բերդն իր ժամանակների համար չափազանց ազդեցիկ է եղել, այլապես արաբներն այդքան չէին տպավորվի… Պատմական ընթացքում Շուշին հետզհետե մեծ համբավ է ձեռք բերում՝ վերածվելով հզոր հոգեւոր, մշակութային ու կրթական կետրոնի: Հայկական աղբյուրներից տեղեկանում ենք, որ 19-20-րդ դարերում այն ունեցել է մեծագույն համբավ: Շուշիում մենք ունեցել 21 օրաթերթ, 2 տպարան, թատրոն, ծխական դպրոց, գիմնազիա, ռելական ուսումնարան: Շուշին ծնունդ է տվել մի շարք նշանավոր հայերի՝ Լեո Մուրացան, Պողոս նուբար փաշա եւ շատ-շատ ուրիշներ, ովքեր փառք են բերել մեր ազգին:


1920 թվականի մարտ ամսին Ստալինի դրդմամբ ազերիների բանակը մտավ Շուշի եւ երեք օրվա ընթացքում 30,000 հայերի կոտորեց, հետո սկսեց աստիճանաբար ադրբեջանացնել քաղաքը: Ժամանակին հայաբնակ քաղաքում 1988-ին հայերի թիվն ընդամենը 1920 էր դարձել, իսկ ազերիներինը՝ 10.000:


1988-ի Արցախյան շարժումը ժողովրդի միասնական կամքի դրսեւորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:


Շուշին դարձավ մեր հերոսական ազատամարտի հաղթական ավարտի հաղթական մեկնարկը: Ժողովրդի մեջ իշխող «Մենք պարտադրված ենք հաղթել» հաստատամտությամբ:


Այսօր՝ 2020 թվականին, ոսոխ թուրքի հարձակումը հակադարձելով բազմաթիվ հայ քաջերի արյուն է թափվում պաշտպանելու համար Արցախը և առանձնապես մեր բերդքաղաք Շուշին, որը հանձնելով կտանք բանալին դեպի ամբողջ Արցախ և սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կապրի մեր գիտակցությունը՝ հասկանալով մեր կորուստները և այն արյունը որը թափվելով սրբացրել է մեր սուրբ հողը։


Այո՛, Շուշին անպարտելի է։

Միքայել Հարությունյան

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Online-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ yvnonline@gmail.com

Գլխավոր խմբագիր՝ Աննա Սարգսյան