Շուշին, վարչապետն ու նրա ուսապարկերը

22.01.2020

Շուշիի դժգույն քաղաք լինելու մասին գնահատականից հետո Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը եւ նրա ուսապարկերի մեկնությունները հանգում են հետեւյալին՝ եթե քաղաքը մնար հայկական վերահսկողության տակ, պիտի վերադառնային ադրբեջանցի բնակիչները, որոնք 90 տոկոսն էին, եւ քաղաքը միեւնույն է կլիներ ադրբեջանական։


Նիկոլ Փաշինյանը հակված է խուսափել հարցերին ուղիղ պատասխաններից, փոխարենը փորձում է բերել ինչ որ հակափաստարկներ, որոնք զուրկ են քաղաքական որեւէ ռացիոնալ հիմքից։ Շուշիի մասին նրա երկու գնահատականներն ընդհանրապես վկայում են այդ քաղաքի պատմական-մշակութային ու քաղաքական դերի վերաբերյալ տարրական գիտելիքների ու պատկերացումների բացակայությունը։


Թերեւս արժե, որ Երեւան-Նախիջեւան-Բաքու գնացքով երթեւեկելիս նրանք կարդան Շուշիի մասին հայ եւ օտարեկրացի հեղինակների ուսումնասիրություններն ու փաստաթղթերը, եւ թերեւս դրանից պարզ դառնա, թե ժամանակին ինչպես են գցվել հաղորդակցությունները Հարավային Կովկասում։ Դրանից բացի, կարող են ռուս խաղաղապահներից թույլտվություն խնդրել եւ շրջել Շուշիի հայկական գերեզմանատանը եւ ուշադիր կարդալ տապանաքարերի վրայի գրությունները։ Հատկապես մեկը, որում նկարագրված է պատմությունից քաջ հայտնի մի կապիտուլյացիայի ակտ։