Արցախցի երիտասարդները սթափ ուժերի որոնման հետքերով ակցիա են անում․ Ադրբեջանին պետք է զսպել
- 3 мая 2023 г.
- 1 мин. чтения
Обновлено: 4 мая 2023 г.
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2

Կոչ պայքարի և համախմբման։
«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խումբը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին խաղաղ և անժամկետ ակցիա է կազմակերպել, որի հիմնական պահանջներից մեկն է Հակարի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը:
Վաղը՝ 03.05.2023թ, ժամը 15:00-ին «Զառին բաղ» կոչվող տեղամասում անց է կացվելու հերթական խաղաղ ակցիան:
Շարժումը կոչ է անում հայրենակիցներին, բոլոր քաղաքական, ապաքաղաքական, հասարակական կազմակերպություններին, սթափ ուժերին միանալ պայքարին:
Ազատ Արցախը կրկին ողջունելու է մեզ:
Ապօրինի անցակետը ապամոնտաժվելու է։