top of page

Ովքե՞ր են գեղցիները

  • YO
  • 28 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

28.07.2023

  • Գեղցիներն առավելագույնը կարող են համայնք ստեղծել և ոչ ամենևին՝ հասարակություն:

  • Գեղցիներն առավելագույնը կարող են ստեղծել յուրայինների կաստա և ոչ ամենևին՝ ինքնությունների համակեցություն:

  • Գեղցիներն առավելագույնն ունեն անձնական և ազգակցական շահեր և ոչ ամենևին՝ հանրային և ընդհանուր շահեր:

  • Գեղցիների ստեղծած բարիքը հավերժորեն ցանկապատից ներս է և ոչ երբեք՝ հանրային բարիքի համատեքստում:

  • Գեղցիները չունեն արժեքներ, նրանք բացառապես կլանային շահերի կրող են։

  • Գեղցիները չունեն սեփական գաղափարներ․ նրանք հավերժ կապկողներ ու թխողներ են:

  • Գեղցիները ներմուծված սորտ են և հավերժ հակամարտության մեջ՝ բնիկ տեսակի հետ։ Ներմուծվածը դատապարտված է խժռել բնիկի զբաղեցրած արեալը։

  • Գեղցիները հանճարեղ անամոթներ են, այնտեղ, ուր չունես անցյալ, ազատ ես ասիմիլացնելու սեփական ինքնությունդ։

  • Գեղցիները հավերժական պահպանողականներ են, նրանք վախենում են նոր տրենդներից, չունեն քննադատական միտք և այրում են այն ապագան, որտեղ իրենք տեղ չունեն։

  • Գեղցիները վախկոտ արարածներ են և հեշտ են հավաքագրվում գործակալական ցանցերում։

  • Գեղցիները հավատարմության անունից են խուժում ներսդ՝ հանձնվում որպես երդվյալ ստրուկներ, բայց այդպես է սկսվում արալեզների դավադրությունը։

Իշխանությունն ու մեդիան հեռու պահեք գեղցիներից, և դուք կունենաք ՔԱՂԱՔ, ՔԱՂԱՔականություն, ՔԱՂԱՔակրթություն։


ՎԱՐԴ ՍԻՄՈՆՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page