Ոտքի կանգնած Բելառուսը
- YO
- 17 авг. 2020 г.
- 1 мин. чтения
Հազարավոր քաղաքացիներ շարունակում են բողոքի ակցիաները Մինսկում։ Ըստ փորձագետների՝ սա ամենաբազմամարդ ակցիան է Բելառուսի պատմության մեջ։ Նրանք հայտարարում են, որ Լուկաշենկոն պետք է հեռանա. իրենք նրան չեն ընտրել։ Բողոքի հավաքներ են անցկացվել նաեւ այլ քաղաքներում։
Ի դեպ, Ուկրաինայում եւս ակցիա է անցկացվել՝ ի համերաշխություն բելառուսների։ Այն տեւել է մոտ երեք ժամ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Բելառուսում պաշտպանել մարդու իրավունքները և հրաժարվել բռնություններից: