top of page

Որդուն պատերազմում կորցնելուց հետո 60 տարեկան զույգը կրկին որդի է ունեցել, ով արդեն մեկ տարեկան է

22.06.2023

44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի մայրը՝ 60-ամյա տիկին Գոհարն ամեն կերպ որոշել էր՝ որդի պետք է ունենա։ Մեկ տարի առաջ ունեցավ, փոքրիկին Գարիկ կոչեցին։


«Միակ ելքը սա էր․․ մեծ Գարիկիս մի մասնիկն է փոքր Գարիկս․ իր հետ ոնց որ 60 տարեկան չլինեմ, մանուկ լինեմ։ Պահ կա՝ մոռանում եմ իմ կարգավիճակը։ Էն օր փողոցում պարում է, հետը պարում եմ, հետո ասեցի՝ մեկը տեսնի, կասի Գոհարը գժվել է»,- իրենց ընտանիքը կրկին համալրելու, երեխա ունենալու որոշման մասին պատմում է տիկին Գոհարը։


Ծնողները դիմել են սուրոգատ մոր օգնությանը։ Գարիկի հայրը՝ Գևորգ Դավթյանը պատմում է, որ մինչ երեխայի ծնունդը տանը սուգ էր, տիկին Գոհարն անընդհատ լացում էր։

«Հիմա ժամանակ չունի տնքալու»,-ասում է ամուսինը։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page