top of page

Որքանո՞վ են հետաքրքրում Կարեն Քոչարյանին հայրենիքի հետ կապված «մանր» հարցերը

02.05.2023, ԵՐԵՎԱՆ

Նախօրեին Blognews.am կայքը հրապարակել էր Զառա Արամյանի վայր ըկնելու կադրերը: Հեռուստալրագրող Կարեն Քոչարյանը ամոթանք էր տվել կայքին.


«Սա խուլիգանություն նույնիսկ չի կարելի որակել: BlogNews.am-ը տեղադրում է խայտառակ տեսանյութ, որտեղ ճանաչված և սիրված լրագրող և դերասանուհի Զառա Արամյանը, պատահական սայթաքում է և օպերայի մուտքի մոտ կարմիր գորգի վրա ընկնում է:

Նման բան միայն թշնամին կարող է անել: Ու՞ր է լրագրողական էթիկան, ու՞ր է մասնագիտական համերաշխությունը: Այսինքն դուք ի՜նչ լրագրող եք ... Ամոթ, հազար ամոթ... Հերոսությու՞ն եք դա համարում: Գնացեք հերոսություն արեք սահմանին, ոչ թե նման ստորությամբ լայքեր հավաքեք:

Որպես լրագրող պահաջում եմ, որ ջնջեք այս նյութը և հրապարակայնորեն ներողություն խնդրեք Զառա Արամյանից, ով ձեզանից բոլորից տասնապատիկ ավել վաստակ ունի լրագրողական բնագավառում»:


Քոչարյանին պատասխանել է Blognews-ի գլխավոր խմբագիր Արամ Գևորգյանը.


«Իսկ Հայրենիքն ու երկիրը կտոր-կտոր վաճառածներին հե՞չ բան չունեք ասելու որպես լրագրող, թե՞ նման «մանր» հարցերով չեք հետաքրքրվում: Ձեր էջում ոչ մի նման հրապարակում չտեսա: Հ1-ի տնօրինությո՞ւնը թույլ չի տալիս, թե՞ Դուք էլ մի առանաձնապես մտահոգված չեք այդ թեմայով: Կարևորը աշխատանքն ունեք ու պարապությունը նման կերպ եք լրացնում:

Ամոթանք տալուց առաջ մի պահ Ձեզ նայեք, Ձեր ներկա իներտ դիրքորոշմանը երկրի համար էս օրհասական պահին ու նման մանր թեմաներով Ձեր էջը լցնելուց ու մեզ սահման ուղարկելուց առաջ էլ հստակեցրեք ձեր ղեկավարներից՝ գիտե՞ն արդյոք, թե որտեղո՞վ է անցնում ներկայիս ՀՀ սահմանը»:


Լուսանկերը՝ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Comentarios


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page