top of page

Ուժեղ երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Հայաստանի հյուսիսային մարզերում

17 հուլիսի, 2024



Հուլիսի 17-ին, Երևանի ժամանակով առավոտյան 6։09-ին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:


Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page