top of page

Ուկրաինան հարվածել է, Ռուսաստանն էլ՝ սպառնացել․ քաղաքական պատասխանները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3

Այսօր հայտնի դարձավ, որ Ուկրաինան գիշերը փորձել է հարվածել Կրեմլին։ Մեդիառեսուրսը ողողվեց հարձակվող ԱԹՍ-ի տարբեր վիդեոներով։ Մինչ կստացվեին պաշտոնական հաղորդագրություններ ռուս-ուկրաինական մեկ տարուց ավել ձգվող պատերազմի «թեթև միջադեպից», քաղաքագետները փորձում էին պարզել՝ արդյո՞ք Ուկրաինան փորձարկում էր Պուտինի մահը։

Կրեմլի պատասխանը չուշացավ․ Պեսկովը շտապ արձագանքեց, որ Պուտինը տեղում չէր՝ նկատի առնելով նրան սպանելու տեխնիկական անհնարինությունը։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը նույնպես մեկնաբանեց՝ Կիևը որևէ առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչուների հարվածների հետ։ Զելենսկին կրկնել էր նույնը՝ մենք չենք կռվում Պուտինի հետ, մենք կռվում ենք մեր քաղաքների համար։ Ռուսաստանը նախագահական նստավայրի վրա հարձակումը դիտարկեց որպես ծրագրված ահաբեկչություն․ «Իրավունք ենք վերապահում պատասխան գործողությունների՝ որտեղ և երբ հարմար գտնենք»։ ՌԴ ԱԽ փոխնախագահն ավելի էր մասնավորեցրել՝ միգուցե հենց Զելենսկուն սպանեն․ Այսօրվա ահաբեկչությունից հետո Զելենսկու և նրա թիմի ֆիզիկական ոչնչացումից բացի այլ տարբերակներ չի մնում։ Նա նույնիսկ պետք չէ անվերապահ կապիտուլյացիայի ակտն ստորագրելու համար,- նշել էր վաղուց մոռացված Մեդվեդևը։ Ի դեպ, Ուկրաինայի նախագահը մի անգամ չէ, որ «պատրաստվել է մահվան»։ Եվրոպացի ղեկավարների հետ տեսազանգերից մեկի ժամանակ նա բառացիերոն ասել էր. «Հնարավոր է՝ սա վերջին անգամն է, որ դուք ինձ կենդանի եք տեսնում»՝ միգուցե այդ կերպ փարատելով, որ ինքը չի հեռանում պատերազմի դաշտից։



32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page