top of page

Կանաչ ՈՒկրաինան

07.09.2020, ԿԻԵՎ

Սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է «կանաչ» երկրների կատեգորիային, այդ երկիր մեկնողները չեն ինքնամեկուսացվի և ՊՇՌ թեստ չեն հանձնի, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։

Դեսպանությունից նշում են, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան։

«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք, ովքեր ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման` իրավունք ունեն մուտք գործելու երկիր) այլևս կարիք չունեն ինքնամեկուսանալու կամ Covid-19-ի ՊՇՌ թեստ անցնելու։ Սա, իհարկե, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, ուժի մեջ է մնում կորոնավիրուսը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը՝ բացառությամբ այն քաղաքացիների, որոնք բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։

Կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ։ Նրանք մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page