top of page

Ուկրաինան չկարողացավ մարտի դաշտում օգտվել Ռուսաստանում տիրած քաոսից

26.06.2023

Ուկրաինան չկարողացավ օգուտ քաղել «Վագներ» ՄՌՏ ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունից, քանի որ այդ իրադարձությունները բացասական ազդեցություն չունեցան մարտադաշտի իրավիճակի վրա։ Այս մասին գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնատար անձանց։


Ինչպես նշել է NYT-ը, «Վագների անորոշ կարգավիճակը պետք է հեշացներ ուկրաինացի զինվորի վիճակը»։ Այնուամենայնիվ, խռովության երկարաժամկետ հետեւանքները գնահատելու համար դեռ շատ վաղ է։ Թերթի հոդվածի համաձայն՝ ճակատի գիծը «կմնա անփոփոխ կարճաժամկետ հեռանկաում»։ Բայց կախված Ռուսաստանում իրադարձությունների զարգացումից՝ ուկրաինացի զինվորականները կարող են օգուտ քաղել Պրիգոժինի խռովությունից եւ «որոշ հաջողությունների հասնել»։


Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբ Լիի կարծիքով՝ «Վագների եւ ՌԴ կառավարության միջեւ նախկին հարաբերությունները, հավանաբար, ավարտվել են»։ Նա նշել է, որ «Վագները» «վիթխարի դեր» է խաղացել Բախմուտի գրավման գործում, որը «Մոսկվայի միակ խոշոր հաղթանակն էր այս տարի մարտադաշտում»։ Այժմ նրա մասնակցությունը մարտական գորոծղություններին «հարցականի տակ է»։

Comments


ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page