25.04.2020, ԵՐԵՎԱՆ
Կարեն Հարությունյանը հետաքրքիր փաստեր է պատմում ապրիլի 24-ին հայտնի դարձած Արտուշ պապիկի մասին։
Այս պապիկը դարձավ օրվա հերոս «Ազատության» տեսանյութից հետո։ Արտակարգ դրության սկզբի օրերին եմ նկարել նրան՝ մարտի 21-ին։ Իջել էի մեր թաղերը, տեսնեմ՝ մարդիկ ոնց են «յոլա գնում»։
Քոչար-Կոմիտաս հատվածում բոլորը լավ գիտեն իրեն։ Առավոտից երեկո աշխատում է, թաղի խանութների ու օբյեկտների դիմաց մաքրում, բարեկարգում՝ փոցխը կամ բահը ձեռքին։ Սեփական ընտանիքից վտարված դժբախտ մի մարդ, բայց չի չարացել իր դժբախտությունից։