top of page

Ո՞վ է սեփականաշնորհել Գրողների միության շենքը

5 июл. 2024 г.
2 мин. чтения

5 հուլիսի, 2024



Գրողների միության Երևանում ու Սևանում գտնվող շենքերը օրենքի խախտմա՞մբ են սեփականաշնորհվել, թե՝ ոչ, այս հարցով առաջին վճիռն աշնանը կլինի. Սևանի հանգստյան տան գործով դատաքննությունն արդեն սկսել է՝ գրավոր ձևաչափով, որոշումը նոյեմբերին կհրապարակվի, իսկ Բաղրամյան 3-ի հասցեի շենքի գործով առաջին նիստը 2025-ի տարեսկզբին է նշանակված։ «Ազատությունից» Արտակ Խուլյանն է անդրադարձել թեմային:


Գրողների միությունից շարունակում են պնդել՝ նաև Կադաստրի կոմիտեն է հաստատում՝ շենքերի իրավունքի պետական գրանցումը տարիներ առաջ օրենքով է եղել։ Կառույցի նախագահը վերջերս կոմիտեից ստացած գրությունն է վկայակոչում։


«Այն նկատառումն է, որ օրինական ձևով է արված և այլն», - նշեց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:


Ամիսներ առաջ Գլխավոր դատախազություն էր դատարան դիմել թանկարժեք այս շենքերը պետությանը փոխանցելու պահանջով։


Իրավապահները հիմնավորում են, թե դրանք Հայաստանի սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքով՝ պետական են համարվել, առանց պետության որոշման չէին կարող միության սեփականությունը դառնալ։


«Գույքը համարվում էր պետության սեփականությունը, որպեսզի այլ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ դառնար այս կամ այն գույքի սեփականատերը, պետք է պետությունը որևէ ձևով փոխանցեր՝ կա՛մ սեփականաշնորհման մասին օրենքի շրջանակներում մասնավորեցման, կա՛մ նվիրատվության, կա՛մ մեկ այլ տարբերակով, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել», - ասաց դատախազության պետշահերի վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը։


«25-30 տարի այս մարդիկ այդ իրավունքով աշխատել են, ներդրումներ են արել, պայմանագրեր են կնքել, աշխատանք է կազմակերպվել, վճարել են գույքահարկեր, էս են արել, էն են արել: Հիմա էդ ամենը առոչինչ է համարվելու և փաստորեն այսպես կանգնելու ես կոտրած տաշտակի առջև», - նշեց Էդուարդ Միլիտոնյանը:


Գրողների միության նախագահը թերահավատ է, թե դատարանը հօգուտ իրենց որոշում կընդունի, չնայած համոզված է՝ սեփականաշնորհման գործընթացում անօրինականություն տեղի չի ունեցել։ Կառավարությունից հնչած խոստումներին էլ չի վստահում, որ շենքերի պետականացումից հետո իրենք կարող են շարունակել գործունեությունը տեղում։


«Վարչապետը նշեց, որ հնարավոր է դրանք հատկացվեն նույն կազմակերպություններին, բայց սրանք բանավոր խոսքեր են, բնականաբար, կարող է մեկն էլ հետո գա, ասի՝ չէ, էդպես չի, այլ պետք է վճարեն մեզ, պետությանը, իրենց մնացած տարածքի համար, սրա համար, նրա համար», - ընդգծեց նա:


Պետությունը պահանջում է նաև Նկարիչների միությանն ու «Հայաստան» մարզական միությանը պատկանած «Սպարտակ» համալիրի տարածքն ու մյուս շենքերը։ Առայժմ գերատեսչությունից չեն պարզաբանում՝ արդյոք նման հայցեր պատրաստվում են ներկայացնել նաև մյուս միությունների դեմ։

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page