top of page

Ո՞րն է ՀՀ ինքնիշխան տարածքը հարևանների միջեւ մի քանի ազդեցության գոտիների բաժանելու ծրագիրը

25.07.2023



Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «փաստաթղթերի ստորագրման փուլին», ինչպես նրա «պասով» հայտարարել է Ալիեւը։ Մինչ այդ, Ֆրանս Պրես գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը պաշտոնապես մերժել է միջազգային որեւէ միջնորդություն եւ իր իշխանության լեգիտիմությունը, այսպես կոչված «ամենամանդատը» կապել Հայաստանը հանձնելու ծրագրերի իրագործման հետ։ Ընդ որում, այդ նույն հարցազրույցում Փաշինյանը ուրվագծել է «ՀՀ ինքնիշխան տարածքը» հարեւանների միջեւ մի քանի ազդեցության գոտիների բաժանելու իր ծրագիրը՝ օտար ռազմական վերահսկողությամբ։ ՀՀ տարածքը ցապարներով զանգվածային բնակեցման հարցը ամենայն մանրամասներով քննարկվել է Բրյուսելում։


Իր հերթին, Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ հատուկ նիստում պաշտոնապես հրաժարվել էր միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի քաղաքական կարգավորումից։ Նիստն այդ նողկալի նպատակով էլ հրավիրվել էր Երեւանի պահանջով։ Հիշեցնենք, որ հենց ԵԱՀԿ մանդատով Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ էին տեղի ունենում Արցախի խնդրի քաղաքական կարգավորման բանակցությունները։ Արդեն 2020-ի պատերազմից հետո ՄԽ լրիվ կազմով վերահաստատել էր խնդիրը «հայտնի սկզբունքներով» լուծելու իր հանձնառությունը։ ԵԱՀԿ խողովակն այսպիսով նիկոլները ջանում են «փակել»։


Երեկ Երկրապահների միության 30-ամյակի միջոցառմանը Փաշինյանը ներկայացրեց հայկական պետականությունը վերացնելու իր հանձնառության «գաղափարաբանությունը», առանց երկիմաստության եւ տարընթերցումների։ Ոչ վաղ անցյալի պատմական-քաղաքական անցքերի, հայրենիք-պետություն առնչությունների վերաբերյալ նրա նենգափոխումներն ու դեբիլային մտավարժանքները հանրության նեյրո-լինգվիստիկ կոդավորման կորիզն են։


Փաշինյան-Ալիեւ տանդեմի, որտեղ ավագը Նիկոլն է, սիներգիայի սխեման հետեւյալն է՝ Ալիեւը «պահանջում է եւ սպառնում», Փաշինյանն արձանագրում է այդ պահանջները եւ արդարանում՝ փորձում ենք, բայց չի ստացվում, ըստ այդմ խաղաղ օրակարգին, այսինքն՝ «Բաքվի» պահանջները կատարելուն այլընտրանք չկա։


Վերջին օրերին Նիկոլն ու նրա դամքաշ ՀՀ նախագահը հայ ժողովրդին սպառնում են «ազերբայդժանական նոր ագրեսիայով», ինչը հրահանգ է Ալիեւին՝ անհրաժեշտության դեպքում անցնել զինված ներխուժումների ու սպանությունների։ Բնականաբար հայկական բանակին հրահանգված է լինելու չխափանել խաղաղ օրակարգը։


Փաշինյան-Ալիեւ տանդեմի ոճրի «լեգիտիմացումը» քաղաքական հիմնախնդիրների նենգափոխումն է հումանիտարով, որին լծված են նիկոլ-ռոբասերժ ագենտուրան, կոպիրկինյան տրցակից հապճեպ կազմավորվող «վերկուսակցական» խմբերը, 99 տոկոսով օտար ուղղորդմամբ ֆինանսավորվող մամուլն ու քաղաքագետները, տարբեր մաստի լրագրողական կազմակերպությունները։ Դա «փաստաթղթերի ստորագրման փուլի» երաշխիքն է։ Միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ «Արցախն ազերբայդժանի մաս» ճանաչող փաստաթղթի ստորագրումն անհնար է առանց ՀՀ «ինքնիշխան տարածքի» արմատական վերաձեւման, ինչին էլ պատրաստվում է Փաշինյանը։ Պետություն առանց իրավունքների, առանց բանակի եւ առանց տարածքի՝ ահա նիկոլական բանաձեւը։


Նիկոլի վաղվա ասուլիսը նվիրված է լինելու այս բանաձևով՝ հայ մարդկանց ուղեղների նեյրո-լինգվիստիկ կոդավորմանը։ Հայկական լրատվամիջոցները հանցակից են դառնալու, «լուսաբանելով» ու տիրաժավորելով թշնամական թեզերը։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page