02.10.2023
Անդադար մտածում եմ՝ թե ի՞նչ նպատակով տեղի ունեցավ Արայիկ Հարությունյանի (գրեթե կամավոր) հեռացումը և ինչո՞ւ իշխանության բերվեց Ռոբերտ-Սերժ-Բակո-Արկադի-ՀՅԴ-ի թեկնածուն՝ Շահրամանյանը: Ի՞նչ հարց լուծվեց:
Մի քանի վարկածներ եմ առաջ քաշում՝
1. Ուղղակի սխալ, հանցավոր սխալ հաշվարկ, որի գինը Արցախի հայաթափումն է և 100 հազար հայերի արտաքսումը սեփական հողից,
2. Հավատ, որ Արայիկը ապաշնորհ է, իսկ նրա հեռացումը կբերի ավելի լավ իրավիճակ Արցախում,
3. Արցախում իշխանափոխությամբ սկզիբ դնել Նիկոլի տապալման գործընթացին Հայաստանում,
4. Ռուսաստանի պահանջով արված հանցավոր քայլ: Գուցե ռուսներին պետք էր առիթ, որ նրանք ժամանակցի շուտ դուրս գան Արցախից և Հայկական բանակի Արցախյան հատվածի զնեք-զինամթերքով տեղափոխվեն Ուկրաինա, իսկ աղետի պատասխանատվությունը դնել Փաշինյանի վրա:
Չգիտեմ:
Չեմ հասկանում:
Ու ինչն է նաև անհասականալի: Աղետից հետո դեռ բառ չեն ասել Շահրամանյանին շնորհավորող Սերժն ու Քոչարյանը:
Խոսում են բոլորը կամ գրեթե բոլորը, բացի նրանցից:
Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է կանգնելու պատասխանատվության առաջ, երբ այլևս չունենա իշխանություն, այնպես էլ Արցախի վերջին ողբերգական արարի հեղինակներն են կանգնելու պատասխանատվության առաջ:
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Comments