Չալոն լքում է առանձնատունը
- YO
- 16 нояб. 2020 г.
- 1 мин. чтения
16.11.2020

Դեռևս չճշտված տեղեկություններով, հանրահայտ շուն Չալոն, ով երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլեց Երևան և այնուհետև հանգրվանեց նրա առանձնատանը, իր տիրոջ վերջին գրառումներից հետո որոշել է լքել նրան։
Այս հայրենասեր շունը, հավանաբար, չի ներում Փաշինյանի՝ Արցախը հանձնելու որոշումը, ինչպես նաև նրա վերջին՝ քաղաքացիական պատերազմ հրահրող գրառումը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Նրա գրառումից մի քանի րոպե անց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից:
Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում արեց, նշելով, որ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: «Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»,- գրել է Թաթոյանը: