top of page

Պաշտոնական Մոսկվան Հայաստանի պարագային առաջին անգամ օգտագործեց «թշնամի» եզրույթը

13.09.2023



Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք էլ չի լինի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Այդ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի», ընդգծել է նա։


Զախարովան հավելել է, որ հասկանում է` մեծ է մեղավորներ գտնելու գայթակղությունը, երբ ինչ-որ բան չի ստացվում կամ այնպես չի ընթանում, բայց ոչ կոնկրետ այս դեպքում։ Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչը վտանգավոր է Հայաստանի համար։


Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, ասել է նա։ «Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ միայն Հայաստանի համար»

Զախարովան ասել է, որ պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն իրեն դրսևորել է, այլեւ վերահաստատել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր, օգնության է հասել ամենադժվար պահերին, աջակցել է»: Ռուսաստանը նաեւ միշտ կարողացել է ուրախանալ Հայաստանի ձեռքբերումներով և ընդունել նրա ընտրությունը, նույնիսկ երբ չի կիսել որևէ որոշում, ասել է նա։


Վերջապես ՌԴ-ն Հայաստանի պարագային օգտագործեց «թշնամի» բառը, մնացյալը՝ թե ինչ համատեքստում, ինչ շաղակրատանքներով, էական չէ։ Դա անխուսափելի էր, որովհետեւ այլեւս հնարավոր չէ իրականությունը քողարկել դեբիլային քարոզչությամբ, հայ-ռուսական «դեմարշների» տեսարաններով եւ ռուսական ողորմելի ատմազկաներով։ Հենց դրանք էլ հայ-ռուսական «դարավոր բարեկամության» իրական բնույթի անողոք ցուցիչն են՝ կեղծիք եւ սպառնալիքներ։ ՌԴ-ն հեռանում է Կովկասից, եւ ներկայում Պուտինի, Լավրովի եւ մյուսների բոլոր հայտարարությունները այդ մասին են․ Ռուսաստանը հեռանում է, եւ Հայաստան չպետք է մնա։


Comentarios


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page