top of page

Տիտանիկից փրկվողները

  • 16 нояб. 2020 г.
  • 1 мин. чтения

16.11.2020

ԱԺ իմքայլական պատգամավորները արագ լքում են իրենց նավը։


Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․


«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։


Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»։


Թագուհի Թովմասյանի այս հայտարարությունը հաջորդում է Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու մասին գրառմանը։


Փաշինյանի գրառումից կարճ ժամանակ անց մանդատը վայր դնելու մասին հայտարարեցին նաև իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։


Սիրելի հայրենակիցներ, այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:


«Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- գրել է նա։

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page