top of page

Պատկերացրեք, որ Ստալինը պատերազմի ծանրագույն փուլում նստացույց աներ

  • YO
  • 18 июл. 2023 г.
  • 1 мин. чтения

18.07.2023



Նստացույցը դեռ սկիզբն է։ Այս խելքով Արայիկ Հարությունյանը վերջում Բաքվի մեկուսարանում էլ հացադուլ է դեռ հայտարարելու։


Մարդ ինչ կարգի պետք է տարված լինի մինչև վերջ փող քերելու մոլուցքով, այսքան կապիկություն անի, համառորեն չհասկանալով, որ ամեն ինչից զատ խաղում է նաեւ իր ու իր ընտանիքի անվտանգության հետ։


Մարդը, երկրի ղեկավար լինելով, ասում է, որ ես այնքան դուռակ եմ, որ չգիտեմ՝ ինչ անեմ, գոնե գնամ Ստեփանակերտի հրապարակում նստացույց անեմ, որ մարդիկ չասեն բան չես անում։


Չեմ զարմանա, որ իր կաբինետից տանեն իր աթոռը, որ անգամ նստացուցի ժամանակ դրա վրա նստի, նախագահի աթոռը տաքացնի քամակը։


Լավ, այս կարգի ոչնչություննե՞ր։


Որպեսզի ողջ ծավալով պարզ լինի այդ քայլի տրագիկոմեդզիմը, պատկերացրեք, որ Ստալինը Երկրորդ համաշխատհային պատերազմի ծանրագույն փուլում գնար ու Լենինի դամբարանի դեմը նստացույց աներ։


Ուղեղ չունե՞ք հասկանալու, թե այս իրավիճակում ինչ քայլեր ա պետք անել, գնացե՛ք, թողեք այդ ժողովուրդը չբնաջնջվի, թողեք իշխանությունը այն մարդկանց, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են թե ինչ կարելի ա անել կամ գոնե փորձել անել։


Գոնե ձեր ու ձեր ընտանիքի կենդանի մնալու համար գնացե՛ք․․․


Արգիշտի Կիվիրյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page