top of page

Պենտագոն. Ուկրաինայում խոցվել է «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որը ռուսներն անխոցելի էին համարում

10.05.2023

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հաստատել է, որ ուկրաինացի զինվորականները խոցել են ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով։


«Կարող եմ հաստատել, որ նրանք Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգով խոցել են ռուսական հրթիռը։ Ինչպես գիտեք, այս համակարգը հակաօդային պաշտպանության ավելի լայն հնարավորությունների մի մասն է, որը Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը տրամադրել են Ուկրաինային», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:


Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն անցած շաբաթ ասել է, որ Patriot համակարգը խոցել է «Կինժալ» հրթիռը, որը Ռուսաստանը արձակել է մայիսի 4-ի գիշերը Ուկրաինային հարվածի ժամանակ։ Հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանի տարածքից МИГ-31К ինքնաթիռով արձակված X-47 հրթիռը խոցվել է Կիևի շրջանում։


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 2022 թվականի օգոստոսին ասել է, որ ռուսական «Կինժալ» հիպերձայնային հրթիռը «չի կարող հայտնաբերվել և խոցվել:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page