top of page

Պետք է կալանավորել դավաճան աչկարիկ կլոունին. Facebook-ը Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին

  • YO
  • 31 авг. 2023 г.
  • 2 мин. чтения

31.08.2023

Սա անթույլատրելի էր, Արցախում ով էլ փոխարինի Արայիկ Հարությունյանին, ապա նրա հետ ոչ մեկ չի բանակցելու, նա չի համարվելու լեգիտիմ նախագահ, սա պարզապես անթույլատրելի էր, սա լավրովի պլան էր։ Արցախը առանց լեգիտիմ ղեկավարի, միայն պետք էր ադրբեջանին և ռուսաստանին։ Ինչքան էլ Արայիկ Հարությունյանը վատը լիներ, Արցախահայությունը պետք է նրան ատամներով պահեր, ցավոք չպահեցին։ Արցախի վերջին նախագահը եղավ Արայիկ Հարությունյանը։


Հայկ Տորոյան


Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan ես հալյամ ծեզ դիմած չեմ, վեչ էլ երբևէ ծեր կողմնակիցնմ իլալ, բայց էս ծանր պահին, էտ հրաժարականի դիմումը տեն տիրիք, պատասխանատվություն վերցրեք, ժողովուրդեն կազմակերպեցեք էս Ասկերանի թնջուկը լուծենք, ջհաննամը միշտ կա հու կա։


Արմինե Հայրապետյան


Պարզ է, որ առնվազն տեսանելի ապագայում Արցախում նախագահական ընտրություններ չեն լինի։


Այդ պարագայում Արցախի նոր նախագահը կընտրվի Արցախի ԱԺ-ի կողմից ու չի ունենա այն լեգիտիմությունը, որն ուներ Արայիկ Հարությունյանը։


Կոպիտ ասած, եթե նախկինում ժողովուրդն էր որոշում, թե ով լինի նախագահը, հիմա հավաքվելու են մի քանիսով ու կլոր սեղանի շուրջ որոշեն, թե ով է լինելու իրենց նոր նախագահը, որին էլ Արցախի ԱԺ-ն կհայտարարի նախագահ։


Այս պահին Արցախի նախագահի ամենահավանական թեկնածուն այսօր պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է` նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմը։


Մովսես Հարությունյան


Իսկ Արայիկ Հարությունյանը հայկական մամուլում և ֆեյսբուքյան «թռչնաֆաբրիկաներում» դեռ չի՞ հերոսացել՝ որպես կործանումից հինգ պակաս ճիշտ կողմնորոշված ու նավից թռած «զորավար»։ Թե՞ սպասենք առավոտվա մամուլին :)


Հ․Գ․ Ժամանակին Ռուբեն Վարդանյանին հրաժարական ստիպողն էսօր ինքն ա հրաժարական տալիս։ Որ գաս Երևան՝ «Արցախ վերադարձող» աղջիկներիդ մոտ, խաբար կանես՝ մի բաժակ կոֆե խմենք, տեսնենք՝ հինչ կա, հունցուս, խոխեքը հունցուն, բիզնեսներիցդ հինչ կա, լյոխ լյա՞վ է, առաջ քինա՞մ են, թե՞ լյոխ ծախալ ես թորքին։


Ի դեպ, բիզնեսների մասին էն օրը հետաքրքիր բաներ պատմեցին: Մնացածը` Տելեգրամում:

Եթե մի քիչ լավ չկարողացա Արցախի բարբառով արտահայտվեկ՝ ներող եղեք։ :)


Վահե Մակարյան


Հրաժարականը էժան շոու ա եթե դրան չի հաջորդելու դավաճան աչկարիկ կլոունի ձեռբակալումը…


Արա Ղազարյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page