top of page

Պրիգոժինը հանձնվեց. դադարեցնում է ապստամբությունը, շրջում իր զորքն ու վերադառնում ելման դիրքեր

24 июн. 2023 г.
1 мин. чтения

24.06.2023

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինն, ով 24 ժամ լարվածության մեջ էր պահում ողջ Ռուսաստանը, շրջում է իր զորքն ու վերադառնում ելման կետ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:


«Վագներ»-ը ցանկանում էին ցրել: Մենք հունիսի 23-ին մեկնել ենք արդարության երթի։ Մեկ օրվա ընթացքում քայլեցինք այնքան, որ 200 կմ էր մնացել մինչև Մոսկվա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ արյուն թափելն անխուսափելի է։ Ուստի, գիտակցելով պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»,- հայտարարել է նա իր Տելեգրամ-ալիքում Երևանի ժամանակով 21:25-ին տեղադրված ձայնային հաղորդագրությունում:

 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

bottom of page