Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են Հակարիի կամուրջն անցնելիս, կինը հաստատում է, որ կապը կորել է
- YO
- 27 сент. 2023 г.
- 1 мин. чтения
27.09.2023

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տարել դժվարությունները, նրանց հետ գոյատևման պայքարել։
Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրեմ ձեր աջակցությունը»։