top of page

Ռուսական Առաջին ալիքը ադրբեջանական գումարների դիմաց արհամարհում է Առնո Բաբաջանյանի անունը

Մուսլիմ Մագոմաևի լավագույն երգերի հեղինակը պարզապես չի նշվում և ոչ մի հաղորդման մեջ



05.06.2023

Բացառիկ տաղանդի տեր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի դերը Մուսլիմ Մագոմաևի ճակատագրում գիտակցականորեն ստվերվում է ադրբեջանական գումարներով հովանավորվող ռուսասկան հեռուստատեսության Առաջին ալիքի կողմից:


Մագոմաևի կատարմամբ Բաբաջանյանի գլուխգործոցները գերում էին խորհրդային հանդիսատեսին: Իսկ այնօր կոմպոզիտորի անունը գիտակցաբար լռության է մատնվում:


Առնո Բաբաջանյանը՝ Մուսլիմ Մագոմաևի մեծագույն երգերի ետևում կանգնած փայլուն կոմպոզիտորը, գրեթե միշտ աննկատ է մնում թե՛ ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող համերգներում, թե՛ վավերագրական ֆիլմերում, թե՛ հաղորդումներում։


Մինչդեռ հենց Բաբաջանյանի, Մագոմաևի և բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու եռյակը ձևավորեց սերտ ստեղծագործական համագործակցություն՝ ստեղծելով անմահ երաժշտական գոհարներ:


Ռուսաստանյան ադրբեջանցի միլիարդատեր Արազ Ագալարովը մեծահոգաբար հովանավորում է բազմաթիվ հեռուստատեսային շոուներ՝ նվիրված Մուսլիմ Մագոմաևին: Նրա աջակցությունը երաշխավորում է, որ երգչի անունը մնա հանրային գիտակցության մեջ։ Եվ հենց Ագալարովի թելադրանքով կամ նրան շողոքորթելու համար է Բաբաջանյանի անունը ջնջվում այդ հեռարձակումներից՝ ստեղծելով տպավորություն, որ նրա կողմից կատարվող հրաշալի երգերը առհասարակ հեղինակ չունեն:


Ցավալի է, որ ռուսաստանահայ մագնատների կողմից նմանատիպ նախաձեռնություններ գրեթե երբեք չեն հովանավորվում:


Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, շեշտում է հոր աշխատանքի և համագործակցությունների ոչ քաղաքական լինելը: Նա հիշում է իր ընտանիքի և Մուսլիմ Մագոմաևի բարեկամությունը, ում բացառիկ ձայնն ու կատարողական հմտությունները խորապես տպավորում էին Առնո Բաբաջանյանին։


Մինչ կոմպոզիտորի ժառանգությունը մնում է անձեռնմխելի, նրա անունը պահպանելու և հարգելու ջանքերը սահմանափակ են:


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page