top of page

Ռուսական գործակալներն իրենց հակահայ տականքություններով

Անդադար շաղակրատելու նիկոլական արվեստին տիրապետող եւս մեկ զույգ քաղաքական կրկեսի հարթակում՝ Ղազարյան-Չալաբյան



10.07.2023

Նայելով այս հերոսներին, մեծ է գայթակղությունը օգտագործել մաստուրբանտներ եզրույթը, բայց իշխանություն-ընդդիմություն կոպիրկինյան տանդեմի հերթական անգամ իրականացրած խաղը բոլորովին դա չէ: Ավելի ստույգ՝ նրանք իրենց օրինակով ստիպում են հանրությանը տրվել այդ զբաղմունքին:


ՄԱԿ Դատարանի հուլիսի 6-ի որոշմանը հանգեցրած միտումնավոր սխալ հասցեագրած հայցադիմումը եւ իշխանաընդդիմադիր միացյալ թատերախմբի բեմադրած Քպ-Հայաքվե «բանավեճը» նախանշում են միջազգային ատյաններում եւ ռուս-թուրքական քվոտաներով կազմավորված ՀՀ խորհրդարանում Արցախի հարցը եւ հայկական իրավունքը, առհասարակ, վերջնականապես փակելու թշնամու դրածոների հանձնառությունը։


Ավանդական «բանավեճը» եւ կեղծիք ծորող դեմքերը ձանձրացրել են բոլորին: Ասպարեզում նորից կոպիրկինյան տրցակից աճպարարի հմտությամբ հանվող «վերկուսակցական» տարբեր միավորումներ ու նախաձեռնություններ են՝ հայկական 99 տոկոսով ագենտուրային մամուլի տեղեկատվական աննախադեպ հարայ-հրոցով։ Նպատակն անփոփոխ է՝ «աչք շոյող» մանիպուլյատիվ թեզերով ստիպել ժողովրդին մաստուրբացիայով զբաղվել, հյուծել, կայուն զզվանք առաջացնել ցանկացած քաղաքական թեմայի հանդեպ, շեղել հայ հանրությանը բուն խնդիրներից:


/ա/ Ամենը՝ Հայաստանի դեմ ծրագրերն անխափան իրագործելու համար։


Հայաքվե նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել, որի իմաստը Արցախն այսպես կոչված «ազերբայդժանի» կազմում ճանաչելը քրեականացնելն է։ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում Ազգային ժողովը պարտավոր է քննարկել համապատասխան օրինագիծը, իսկ այն չընդունելու դեպքում, 300 հազար ստորագրությամբ հարցը դրվում է հանրաքվեի։ Հայկական իրավունքների ու պահանջների պաշտպանությանն ուղղված այս օրինագիծն իրականում շարունակությունն է «Արցախը չի կարող լինել ազերբայդժանի կազմում», «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն եւ դրանց հասցեագրում» եւ այս կարգի ագենտուրային թեզերի։ Բանն այն է, որ թե միջազգային իրավունքի առումով, որին հղում են անում Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը, թե հայկական ազգային օրենդրությամբ ոչ ոք իրավասու չէ ճանաչել Արցախը «ազերբայդժանի» կազմում առանց հանրաքվեի։ Նախիջեւանի ու Արցախի պատկանելությանը վերաբերող բոլոր որոշումները, իսկ ցապարներին հատկացվող 96.8-ը այդպիսին է, շոշափում են ՀՀ սահմանների կոնֆիգուրացիան, ՀՀ իրավանախորդ ՀԽՍՀ միջազգային պայմանագրային կորպուսը եւ հնարավոր չեն վարչապետի բանավոր եւ նույնիսկ գրավոր հայտարարությամբ, միջպետական պայմանագիր ԱԺ կողմից վավերացնելով, կամ Կառավարության որոշմամբ: Ի սկզբանե հնարավոր չեն: Այդ դեպքում ինչի համար է այս հերթական թատրոնը: Տես կետ /ա/: Իսկ այդ ընթացքում ժամանակն աշխատում է հօգուտ թշնամու:

Նախաձեռնությունը պետք է բխեր հենց այս իրողությունից, եւ խնդիրը պետական ինստիտուտների կողմից իրենց սահմանադրական գործառույթների կատարումն է։ Մասնավորապես, ՀՀ Անկախության հռչակագրում հղում է արվում Հայաստանի հետ Արցախի վերամիավորման 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշմանը, ինչը հայկական իրավունքների հիմնարար, պետականաստեղծ, արդեն ընդունված փաստաթուղթ է։ Տրամաբանական կլիներ այդ փաստաթղթի իրագործման պահանջը, ոչ թե իրավաբանական առումով անիմաստ բանաձեւ, որն, ի դեպ, քպ-ական մեծամասնությունը կարող է նաեւ հանգիստ ընդունել։

Փոխարենը, Հայաքվեի կայքում այսպիսի մի ձեւակերպում կա՝ «Մենք հիմք ենք ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․հուլիսի 8-ի որոշումը։ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների միավորումը և Հայոց Ցեղասպանության ճանաչումը մեր պետության կողմից սահմանված անժամկետ համազգային նպատակներն են» (ընդգծումը մերն է

Անժամկե՞տ։ Հադրութն ու Շուշին անժամկե՞տ: Հայ ժողովրդի 5 տարի տեւող նիկոլառոբասերժ նախճիրը նու՞յնպես անժամկետ շարունակություն պիտի ունենա: Չլինի Հայաստանի մսով ու արյամբ իրենց ծոռներին ու կոռներին կերակրելու անուրջներ են հեշտում պարոնայք-տովարիշները: Ինչպիսի միամտություն: Վերկուսակցական» միավորումների ներկայացուցիչները խոսում են «ռացիոնալ, ոչ արկածախնդիր» քայլերով շարժվելու մասին։ Իմաստն այն է, որ իբր այնպիսի հարցադրումներ արվեն, որ «ազերբայդժանը» չգրգռվի, գլխի չընկնի, վտանգ չզգա եւ այլ գեղջկական տափակություններ։ Իսկ ոչ ռացիոնալ եւ արկածախնդիր քայլերի տակ էլ հասկացվում են 1989 թ․ որոշման հետապնդումը, 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի խնդրի քննարկումները, որոնց վրա Մոսկվայից ու Անկարայից խոր եւ համապարփակ տաբու է դրված նիկոլառոբասերժ խաժամուժի վրա։ Հայաստանի առաջին հանրապետությանը իրավահաջորդելու մասին ծպտուն անգամ չի ելնելու:

«Նոր իրավիճակում» արդեն անպատշաճ է հայկական իրավունքներից ու պահանջներից չխոսելը, բնականաբար դրանք նենգափոխելու եւ վարկաբեկելու համար։ Այսպես, Ռուբեն Վարդանյանն էլ, որն Արցախում հաստատվելուց անմիջապես հետո հայտարարեց, որ «արցախցիները չեն ցանկանում լինել Հայաստանի կազմում», հետեւողական տանում է 1918-1920 թվականների Հայաստան պետության իրավահաջորդության վերականգնման խնդրից Արցախի անջատ լինելու գիծը։

ՀՅԴ պատգամավորներն են սկսել խոսել իրավունքներից ու պահանջներից, եւ արժե ճշտող հարց տալ՝ որո՞նք են դրանք․ չլինի՞ Իլյիչ-Մուստաֆա 1921 թ․ ոճրի հետեւանքների վերացումը։ Գուցե հայաքվե եւ մյուս նախաձեռնությունների՞ց լսենք այդ իրավունքների, դե յուրե Հայաստանի անբաժան մաս Նախիջեւան, Արցախ, Կարս, Արարատ կոնկրետ անունները։ Եթե Արցախը ազերբայդժանի կազմում չէ, ապա Հայաստանի կազմո՞ւմ է։ Չէ՞ որ եթե Հայաստանի կազմում չէ, ուրեմն Անկախության հռչակագիրն էլ կեղծ է, եւ Արցախն էլ հանձնելու խնդիր ըստ էության չկա։ Այն, ինչ ասում են Նիկոլն ու նրա քպ-ն։ Իրականում խնդիրն Արցախը «կախված» պահելն է ռուս-թուրքական սիներգիայի ծիրում հաշիվներ մաքրելու համար։

Հանրությունը վաղուց, դեռ մանուկյանական «17+»-ից է հասկացել իշխանաընդդիմադիր տանդեմի մոտեցումների նույնականությունը եւ դրա նպատակը։ Հասկացել է նաեւ այն, որ հանրության նեյրոլինգվիստիկ կոդավորումը տեղի է ունենում տանդեմով։

«Արժանապատվության հեղափոխություն» անունով նախաձեռնության ակցիայի կազմակերպիչն, օրինակ, Բաղրամյան 26-ը անկլավի վերածելու իր մտադրությունն այսպես էր բացատրել՝ եթե մարդիկ չմիանան իր ակցիային, ուրեմն «մարդիկ ուզում են արտոնել, որ Նիկոլ Փաշինյանն ազատ գա, գնա իր աշխատավայր եւ կայացնի Ադրբեջանի պետության ու ժողովրդի շահերից բխող որոշումներ, նշանակում է, որ այդպիսին է մեր ժողովրդի կամքը»։ Նկատենք, որ Նիկոլն էլ է հղում անում ժողովրդից ստացած մանդատին։ Իր դեպքում մարդիք խաբվել են՝ սրանց դեպքում պիտի զզվեն: Բաղձալի պարտության կրկնակի երաշխիք:

Հիշվում է, անցյալ տարի ՖՍԲ 50-հազարանոց ակտիվը մեկ օրով պաշարեց ԱԺ-ն։ Հիշվում է նաեւ Նիկոլի դիմումը իր գրպանի ընդդիմությանը. «եթե վրաններ խփել պետք լինի՝ կասեմ վրաններ խփեք»։ Ահա, նույն ռուսապատկան «վերկուսակցական» խմբերը Նիկոլի հրահանգով պատրաստ են պաշտպանել նրա «խաղաղ օրակարգը» հանրության իրական ցասումից՝ փողոցում, խորհրդարանում եւ կառավարական շենքում։ Եւ, ամենակարեւորը, նեյրոլինգվիստիկ շուրջօրյա լվացման ենթարկվող ուղեղներում:

Հույս մի ունեցեք, «քաղաքանությամբ չհետաքրքրվող» հանրությունը իր հիմքում շատ խելացի է եւ չի հետաքրքրվում հատկապես ձեր «քաղաքականությամբ»:


Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page