top of page

Ռուսաստանի հայերի գլխին սև ամպեր են կուտակվում

13.10.2023



Ռուսաստանը չի դադարեցնում կապերը Երևանի հետ, երկխոսությունը կշարունակվի, Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ մեկնաբանելով Ղրղզստանում ԱՊՀ հավաքին Նիկոլ Փաշինյանի բացակայությունը։

«Փաշինյանը դրա համար ունի իր պատճառները, և մենք հարգում ենք դա։ Սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր շփումները։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, Հայաստանը եղել է և կլինի մեր դաշնակիցը, մեր հարևանը, մի երկիր, որի հետ մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և ընդհանուր ապագան։ Գոնե ​​միայն այն պատճառով, որ այստեղ դեռ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ կարևոր է, որ սա բոլորը հիշեն, ասել է Պեսկովը։

Սա պարզապես սպառնալիք չէ, որ Կրեմլից սկսել է պարբերաբար հնչել 2014-2015 թթ-ից, երբ ընդունվեց Կովկասից Ռուսաստանի հեռանալու եւ Հայաստանը վերացնելու ռազմավարությունը։ Հեռանալուց առաջ Հայաստան չպետք է մնա։


Սա ոչ միայն հայությանը իր բնօրրանի վերջին կտորից բնաջնջելու, այլեւ ՌԴ մի քանի միլիոնանոց հայությանը կոտորելու հանձնառությունն է՝ իր դեմքով եւ ուղիղ մասնակցությամբ։ Հայաստանի անկախ պետականությունը եւ հոծ հայությունը գոյութենական սպառնալիք են ռուսական պետության եւ Թուրքիայի համար։ Ռուսական նացիզմի ու հայատյացության ակունքը դա է։

Մոսկվան մեկնարկել է իր ռազմավարության վերջին փուլի իրագործումը Պուտին-Փաշինյան արյունալի թատրոնով՝ վերջինիս ընծայած ալիբիով։ Սխեման բացեցին հենց իրենք՝ Պուտինը Վալդայ ակումբում (Փաշինյանը կանխամտածված չի հանձնել Ղարաբաղը), Փաշինյանը՝ Հանրայինին տված հարցազրույցում (գործում ենք Պուտինի հետ առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններով)։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page