top of page

Ռուսները բացում են Աղդամի ճանապարհը. ռուս-թուրքական ինտեգրացիայի հանգուցային պահը

30.08.2023

Բաքվի Կարմիր մահիկը, որը ցապարների ցեղագլուխ Ալիեւի կցորդն է, «մարդասիրական օգնություն» է ուղարկել Արցախ։ Մի քանի հարյուր արցախցիներ հավաքվել են թույլ չտալու բեռնատարների եւ ուղեկից անձնակազմի մուտքը, որը կազմված է հատուկ ծառայությունների աշխատակիցներից եւ զինվորականներից։ Կարմիր մահիկի ղեկավարը հայտնել էր, թե «կտրամադրվեն պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար»։


Հայտնի է դարձել, որ ռուս «խաղաղապահները» շարասյան ուղեկիցներին անցկացրել են իրենց անցակետով, նրանք մտադիր են վրաններ տեղադրել։ Բաքուն գործում է նույն մեխանիզմով, ինչպես «բնապահպանների» անվան տակ փակեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշիի հատվածը։


Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցում ցապարների ցեղագլուխ Ալիեւն ասել է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է շահագործվել Բաքվի մաքսային և սահմանային ռեժիմի կանոններով։ Ավելի վաղ Մոսկվան հրապարակել էր իր առաջարկը, ըստ որի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից մեկ օր անց կբացվի Բերձորի միջանցքը։


Հասկանալի է, որ Բերձորի միջանցքը չի գործելու նախկին ռեժիմով, այն ֆիլտրացիոն գոտի է՝ միակողմանի երթեւեկով, Արցախի բնիկ մեծամասնության արտաքսման համար։ Ակնայի ճանապարհը Արցախի «ինտեգրման» ուղիղ ճանապարհն է, ռուս «խաղաղապահների» երաշխիքներով Արցախի տարածք Բաքվի թափանցմամբ՝ դրանից բխող հետեւանքներով։


Լրագիրն անդրադարձել է այն իրողությանը, որ Բերձորի միջանցքի կամավոր բացման այլընտրանքը Բերձորի գրոհն է Գորիսի կողմից կամ, որպես եւս մեկ տարբերակ՝ կոտորածի կազմակերպումը Բաքվից, հնարավոր է նաեւ գրոհը սահմանային այլ հատվածում: Բաքուն կամավոր չի բացի միջանցքը, որը իրեն չի պատկանում որեւէ փաստաթղթով, այլ միայն՝ Նիկոլի ու ռուսների տված «իրավունքով», որն առոչինչ է։


Ռուսները կարող են սադրանքների դիմել՝ Արցախի «ինտեգրման» վճռորոշ փուլն իրականացնելու համար։ Կազմ-պատրաստ լինենք պատերազմին։


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page