top of page

«Ռուսներն իրենց հետ 8 մլրդ դոլար են բերել Հայաստան»

08.05.2023

Անդրադառնալով կառավարության` մեր երկրում գրանցված տնտեսական աճի վերաբերյալ հայտարարություններին` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է, որ այստեղ մի քանի գործոն է աշխատել։ Առաջին հերթին Ռուսաստանից արտահանման և ներմուծման մեծ ծավալ կա, որը նպաստում է տնտեսական աճին, բայց բյուջեն չի ավելացնում։ Երկրորդ գործոնը, ըստ նրա, Հայաստան եկած ռուսների մեծ թիվն է։


«Եկել է 120 հազար ռուս, բայց 11 հազարն արդեն հետ է գնացել, նրանք իրենց հետ բերել են ընդհանուր առմամբ 8 մլրդ դոլար, դրանց կեսն արդեն դուրս է եկել, մյուս կեսն էլ դուրս գալու ճանապարհին է, բայց բանկերի վարկային պորտֆելը համալրվել է, որը բանկերին թույլ է տալիս վարկեր տալ և՛ կառուցապատողներին, և՛ ապագա տուն գնողներին։ Փաշինյանը բռնում, դատարկում է հանրապետությունը, մարզերից մարդկանց բերում է, ասում է` արի, էս քեզ վարկ, էս էլ տունը կառնես, այսինքն` երևույթը կա, բայց ժողովուրդը շարունակում է աղքատանալ»,– ընդգծեց Բագրատյանը։


Նրա խոսքով` դրամն անհարկի արժեզրկվել է, իսկ բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է դրսից եկող գումարի հաշվին, բնակչության այդ հատվածը նույնպես աղքատացել է։


Պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացել են` հիմնականում պարգևատրումների տեսքով, նաև որոշակիորեն բարձրացել են բիզնեսում աշխատող մարդկանց եկամուտները։


«Բայց ունենք թոշակառուների, ինչպես նաև տրանսֆերտների վրա նստած մարդկանց վիճակի բացարձակ վատացում։ Այս մարդկանց թիվը, որոնց վիճակը վատացել է, շատ ավելի մեծ է, քան այն մարդկանց թիվը, որոնց վիճակը լավացել է։ Միջին հաշվով մարդիկ ապրում են ավելի վատ, քան 2018-ին էր»,– ասաց տնտեսագետը։

ԱՄՆ-ում բուժվող Պարգև Սրբազանը՝ տարօրինակ պատերազմի, չկոտրվելու, պատմության ու ապագայի մասին

bottom of page