top of page

Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով սողոսկել է Հայաստան, անցակետն անցնելիս կնոջ պաճուճանքով չի եղել

  • YO
  • 25 сент. 2023 г.
  • 1 мин. чтения

25.09.2023



«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն այս գիշեր ժամը 2 -ին Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան։ Ասում է՝ ինչպես բոլորը, ինքն էլ իջել է անցակետում, փաստաթղթեր ներկայացրել։


Սամվել Բաբայանը պնդում է՝ ադրբեջանական անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել: Նա կնոջ շորերով ու պաճուճանքով չի եղել, ինչպես պնդում են համացանցի որոշ օգտատերեր:


Ժամը 12-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page