top of page

Սամվել Բաբայանի ճիշտն ու սխալը

27.09.2023



Սամվել Բաբայանը կեսը 100%-ով ճիշտ է ասում, կեսն էլ` 100%-ով բացարձակապես ստում է:

Ստում է թե Ադրբեջանը պատրաստ էր Արցախին ինքնավարություն տալ: Չգիտեմ թե ում հետ է ինքը բանակցել և թե որպես ով է բանակցել, բայց Ալիևը երբեք և երբևէ դրան պատրաստ չի եղել, հատկապես` 2020-ի բացարձակ հաղթանակից հետո:

Ճշմարտությունը խոսելով Ռուսաստանի ու նրա հայաստանյան գործակալական ցանցի մասին` Սամվել Բաբայանը միաժամանակ լվանում է Փաշինյանի ռեժիմը և զերծ պահում նրան Արցախը հանձնոլու պատասխանատվությունից: Անմաքուր կերպով նաև Ռուսաստանին զերծ է պահում Արցախը հանձնելու պատասխանատվությունից, թեև սկսել է մեղադրել Ռուսաստանին և մեղադրում է արդարացիորեն:

Ճիշտ է ասում, որ հայերն ադրբեջանցիներին ահռելի, աննկարագրելի քանակությամբ լրջագույն զենքեր են հանձնել: Ճիշտ է ասում, որ ողջ Արցախի արխիվը ռեժիմը վառել է` այսինքն պատմաբանների և պատասխանատվության կանչողների համար առհավետ փակել են ճշմարտության ծալքերն իմանալու և լինի իրավական կամ պատմական դատաստանի առջև կանգնեցնելու հնարավորությունը:

Ճիշտ է ասում, որ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ Հայաստանը մնա և պաշտպանված լինի:

Խոսելով Արցախի ողջ ղեկավարության` ռուսական էժանագին գործակալ լինելու մեջ` ամենևին չի անդրադառնում Փաշինյան-Մոսկվա կապին:

Բաբայանը, մի խոսքով, իր խաղն է խաղում:

Ու այստեղ ամենաանկարևոր հարցն այն է` թե ինքն ինչպես է անցել անցակետը:


Եվ այդ անկարևորում կարևոր միակ բանն այն է, որ իր այդ բացահայտումից և անցբելու փաստը անմիջապես հանրայնացնելուց հետո Բաքուն հաստատ ամեն բան կանի, որ իր ցուցակի մյուս դեմքերը արդեն հաստատ գերեվարվեն:

Թե ինչ հարց է դրանով լուծում Բաբայանը` հեշտ չէ կռահելը: Բայց կռահել կարելի է: Մի խոսքով` կեղտոտ ու դավաճան են բոլորը:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page