top of page

Սարսափելի վթար Երևանում. ուղևորներով լի միկրոավտոբուսը բախվել է վերամբարձ կռունկին, կա 10 վիրավոր

  • YO
  • 13 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

13.06.2023

Երեւանում, այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան՝ Գևորգ Չաուշի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի կալցավո»-ի հարևանությամբ, բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել և մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարները:


Բժիշկները բոլոր վիրավորներին, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը:


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:


Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և վերամբարձ կռունկների սեփականատերերի ինքնությունը:


Կայքի տեղեկություններով, Mercedes Sprinter-ը որը վերածվել է մետաղի ջարդոնի պատկանում է ընկերություններից մեկին, և բոլոր վիրավորները նշված ընկերության աշխատակիցներն են:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page