top of page

Սարսափելի վիճակ Լոռու և Տավուշի մարզերում. 10 բնակավայր արգելափակված են, մեքենաներն ընկել են գետերը, կան զոհեր և անհետ կորածներ, փլվել են կամուրջներ ու ճանապարհներ, Ալավերդիում պայթել է գազալցակայան

26.05.2024, ԼՈՌԻ, ՏԱՎՈՒՇ




Լոռու մարզում ջրհեղեղների պատճառով արտակարգ դեպք է ստեղծվել՝ տուժելով մի քանի գյուղեր և քաղաքներ։


Տրանսպորտային ենթակառուցվածքում վնասներ և խնդիրներ

Ջրհեղեղները հանգեցրել են տրանսպորտային ենթակառուցվածքների զգալի ոչնչացման։ Պարզվել է, որ Ախթալայի կոմբինատը ամբողջովին անանցանելի է, փլուզվել է գյուղական գլխավոր ճանապարհը, ինչն էապես բարդացրել է տեղաշարժն ու տարհանումը։ Ջրի մեջ մեքենա է հայտնաբերվել, որոնողական աշխատանքներ են տարվում տղամարդուն, ում դեռ չեն գտել։ Ախթալայի կամուրջը հեղեղված է և արգելափակված՝ դժվարացնելով շրջան մուտք գործելը և բնակչության տարհանումը։ Բնակիչներին տրակտորով տարհանել են հարևան Ճոճկան գյուղ։


Տուժած տարածքների բոլոր այգիները ջրի տակ են անցել, իսկ Թեղուտ գյուղը դարձել է անանցանելի՝ ժայռից քարերի փլուզման պատճառով։ Քարկոպում հեղեղաջրերը հոսում են, և բոլոր բնակիչները, բացառությամբ մի քանի քաղաքացիների, տարհանվել են։


Երեւանից փրկարարներն ամբողջությամբ փակ ճանապարհների պատճառով չեն կարողանում հասնել Շնոխ։ Փրկարարները կապի մեջ են Նոյեմբերյանի և Ալավերդիի փրկարարների հետ։


Իրավիճակը վատթարանում է Ալավերդիում, որտեղ ջուրը հոսում է քաղաքով, երկու մասի է բաժանում Սանահին կայարանը փլված կամուրջը։


Թուֆենկյան հյուրանոցի մոտ ճանապարհն ամբողջությամբ քանդված է, իսկ M6 մայրուղին փակ է։


Դեբեդ գետի վարարումների պատճառով արտակարգ դեպք է առաջացել Ալավերդի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Նաև Տաշիր գետի վրա տեղի ունեցած վարարումը հանգեցրեց Տաշիր քաղաքի վարարմանը` ավելի սրելով մարզում առանց այն էլ ծանր վիճակը։


Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։ Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։


Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:


«Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է Նինա Մանուչարյանի և Ալբերտ Հովհաննիսյանի տունը, ուր Մարիամ Ազիբեկյանը ժամանակավոր բնակվում էր։ ։Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, Մարիամ Ազիբեկյանը՝ միայնակ ,նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։ Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն»։


Աղստեւ գետի վարարման հետեւանքով փլուզվել է Դիլիջան-Իջեւան ճանապարհը:


«9-10 բնակավայր այս պահին արգելափակված են: Այս պահին չի երեւում, ե Ախթալայի կամուրջը այս պահին գոյություն ունի, թե գոյություն չունի, որովհետեւ ջրի տակ է հավանաբար: Նույնիսկ ջուրը քաշվելու դեպքում այն անանցանելի կլինի: Բայց դեպի կամուրջ գնացող ճանապարհը քանդված է, գետը տարել էիր հետ, ճանապարհը տեղ-տեղ նանեւ փլուզված է, Մ6 մայրուղին է, դեպի Շնող եւ Թեղուտ գնացող հատված է:  Այստեղ նաեւ բնակելի կամ բիզնես կառույցներ կան, որոնք կամ ամբողջությամբ կամ մասամբ մնացել են ջրի տակ: Հուսանք, որ ամե ինչ վերահսկելի է, հուսանք, որ զոհեր չկան»,- նշում է բնապահպան Օլեգ Դուլգարյանը:




32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page