18.01.2024
Հայ ժողովուրդը հարուստ է ոչ միայն իր պատմությամբ, այլեւ խոր ավանդույթներով, որոնք փոխանցվում էին սերնդեսերունդ։ Այդպիսի մի պատգամ, որն ունի խորը պատմական ենթատեքստ, «7 որդիների հետ սեղան նստելու» պատգամն է։ Սրանք սոսկ խոսքեր չեն, այլ գոյատևման օրենսգիրք քրիստոնյա հայ ժողովրդի համար, ով մահմեդական հարևաններով շրջապատված առանձնահատուկ մարտահրավերի բախվեց:
Պատմականորեն հայերը բախվել են բազմաթիվ մարտադաշտերի, այդ թվում՝ պատերազմների, սովի, երկրաշարժերի: Շատ երեխաներ ունենալու ավանդույթը գոյատեւման ռազմավարություն էր։ Այն պայմաններում, երբ բազմակնությունը տարածված էր մահմեդական հարեւանների շրջանում, հայ ընտանիքը դարձավ քրիստոնեական արժեքների յուրօրինակ հենակետ։
Սակայն այսօր հայ երիտասարդների շրջանում ընտանեկան ավանդույթների փոփոխություններ ենք տեսնում։ Ժամանակակից հասարակության մեջ նկատվում է չամուսնանալու կամ ամուսնանալու դեպքում քիչ երեխաներ ունենալու միտումներ: Այս տեղաշարժը մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով «7 որդիների հետ սեղան նստելու» պատմական համատեքստը։
Հայաստանում ծնելիության մակարդակը սրընթաց նվազում է, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ազգի ապագայի համար։ Այս երևույթի հանդեպ վախը կարող է արդարացված լինել՝ հաշվի առնելով, որ ավանդաբար բարձր ծնելիությունը ծառայել է որպես հայապահպանության երաշխիք։
Ժամանակակից հայ ընտանիքները պետք է ոգեշնչվեն անցյալի ավանդույթներից: