top of page

Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը հանձնվելու է ադրբեջանցիներին

  • YO
  • 5 авг. 2022 г.
  • 1 мин. чтения

05.08.2022

Արցախի իշխանությունները Բերձորի եւ Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր։


Ստեղծված օպերատիվ շտաբը զբաղվելու է տնավեր եղած բերձորցիներին ու Աղավնոյի բնակիչներին տեղավորելու խնդրով։


Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները։


Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին։


Կոռնիձորով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով թուրքերը մեկ-երկու ամիս անձնագիր ստուգելով թույլ կտան անցնել, հետո մի թեթեւ սադրանք կանեն ու դա էլ կփակեն՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։


Իսկ դրանից հետո, կամ առաջ Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու։ Որովհետեւ դրա այլընտրանքը լինելու է էթնիկ զտումն ու նոր ցեղասպանությունը։


Նաիրա Զոհրաբյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page