top of page

Սերգեյ Լավրովի հայկական արմատները, որոնցից հայ ժողովրդին ոչ մի օգուտ չկա

  • YO
  • 19 июн. 2023 г.
  • 1 мин. чтения

19.06.2023

Լուռու մարզի Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Քալանթարյանների տոհմական գերազմանոցն է։ Եկեղեցու բակի դարպասն էլ առ այսօր փակվում է Քալանթարյանների` ավելի քան մեկ դար առաջ տեղադրած մետաղյա գամով։


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայկական արմատների մասին մամուլում շատ է գրվել, ինքն էլ այդ լուրերը ոչ միայն չի հերքել, այլև մի առիթով նույնիսկ հաստատել է։

Քալանթարյանների տոհմական գերեզմանոցը Լոռիում


Ըստ մամուլի հրապարակումների` Ռուսաստանի արտգործնախարարի հայազգի նախնիները Թբիլիսիի հայազգի Քալանթարյանների տոհմի ներկայացուցիչներն են։


Քալանթարյանների տոհմածառն իրականում սկիզբ է առել հայաստանյան Լոռվա լեռնաշխարհից։ Փաստ է, որ 18-19-րդ դարերում Լոռին սերտորեն կապված էր Թիֆլիսի հետ` առևտրական ու կրթամշակութային կապերով։ Թիֆլիսում կրթություն ստացող բազմաթիվ երիտասարդներ այլևս չէին վերադառնում հայրենի գյուղ։ Այս կերպ նաև Քալանթարյանների ազնվական տոհմի մի ճյուղն է ժամանակին տեղափոխվել Թիֆլիս, մյուսները շարունակել են ապրել հայրենի Լոռիում ու ապրեցնել այն։


Լոռվա Քալանթարյանները հին իշխանական տոհմ են։ Արդվու 8–րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում է գտնվում Քալանթարյանների տոհմային գերազմանոցը։


ՌԴ ներկայիս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թ. մարտի 21-ին, Թբիլիսիում: Լավրովի հայրը թիֆլիսահայ էր՝ Քալանթարյան ազգանունով: Որդին հետագայում վերցնում է մոր` Կալերիա Բորիսովնա Լավրովայի ազգանունը։


2005 թ.–ի փետրվարի 17-ին, երբ Լավրովն այցելել էր Հայաստան ու հանդիպում էր Երևանի Սլավոնական համալսարանի ուսանողների հետ, նրանցից մեկը հարցրել էր, թե արդյո՞ք իրեն չի խանգարում հայկական ծագումը:


«Իմ արմատները Թբիլիսիից են, քանի որ հայրս այնտեղից է, իսկ երակներովս հայկական արյուն է հոսում», - պատասխանել էր Լավրովը։


Սերգեյ Լավրովը 2004 թվականից զբաղեցնում է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:


Սերգեյ Լավրովը, ունենալով հայկական արմատներ, մնում է ռուսական կայսրության հավատարիմ ծառան։ Իր քաղաքական որոշումներում նա հավատարիմ է մնում Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի և հայերի շահերին: Իսկ նման հայեր ունենալը հայ ժողովրդի համար չունենալու հաշիվ է:

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page