top of page

Սիմոնյանը արդարացել է «Նեմեսիսի» հուշարձանի համար, հուսանք՝ թուրքերը չեն ապամոնտաժի Ծիծեռնակաբերդը

5 мая 2023 г.
2 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ 2023 Ալեն Սիմոնյանը Հայաստանի անունից Թուրքիայում արդարացել է «Նեմեսիսի» արձանի տեղադրման համար: Նա իր ճեպազրույցում ցավով է նշել Թուրքիայի կոշտ արձագանքները և հույս հայտնել, որ Հայաստանի ըմբռնումը նոր էջ կբացի պատմական այս ժամանակաշրջանի համար։

«Նեմեսիսի» արձանի տեղադրումը պետք չէ ընկալել որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում՝ ասել է նա՝ հղում անելով վարչապետ Փաշինյանին (տես՝ տեսանյութում)․ «Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում և ոչ բարիդրացիական քայլ»։ Սիմոնյանը Հայաստանի ինքնիշխան տարածքում վրիժառու հայորդիների հիշատակը հավերժացնող «Նեմեսիս» արձանի հարցը, մինչև ճեպազրույցը, քննարկել է նաև իր թուրք գործընկերոջ հետ։ Այսինքն՝ նրան ժամանակ առ ժամանակ այս հարցն են տվել Միլլի Մեջլիսում, որը նա անպատասխան չի թողել, այլ շտապելով պատասխանել է՝ հույս ունենալով թուրքական կողմի ներման։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ցանկության դեպքում միշտ հնարավոր է առիթներ գտնել «հարաբերությունները վատացնելու համար»․

«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների։ Կարծում եմ՝ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումը անհնար է առանց Թուրքիայի, և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Նշենք, որ արձանի շտապ տեղադրումը դեռ առաջին օրերից կասկածներ էր հարուցել։ «Տեղական ընդդիմադիրները» առիթը բաց չէին թողել իրենց հետևից հայրենասիրական տպավորություն թողնելու, թե սա այն եզակի թեման է, որտեղ իշխանության հետ բախում չկա։

Մինչ այս շոուն շարունակվում էր, Թուրքիայից իրար հետևող քոմենթներ էին գալիս, որոնց ԱԺ-ում պատասխանում էր վարչապետ Փաշինյանը․ «Իրականում ինչո՞ւ է այդ արձանը տեղադրվել, այդ արձանը տեղադրվել է մի պարզ պատճառով, այդ նախաձեռնությունները եղել են 2020 թվականի դեկտեմբերի- 2021-ի ապրիլի շրջանում, բոլորը մտածել են, որ այս դավաճանության, այս ընդհանուր տրամաբանության մեջ, եթե մենք չհամաձայնենք, կասեն՝ դուք դավաճան եք։ Եվ մենք բոլորս առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ դավաճան ենք։ Բայց որ խորքային ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկ չի խոսում»,- ասել էր Փաշինյանը։ Փաշինյանը թուրքական արձագանքներին պատասխանել էր՝ խնդիրը մեր մեջ է։

Իսկ այս ընթացքում Սիմոնյանն ավելի լավ կլիներ «գործընկերոջը» հարցներ, թե ինչու են Ստամբուլում կանգնեցվել Թալեաթի և Հայոց ցեղասպանության մյուս գլխավոր կազմակերպիչների հուշարձանները։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ցեղասպանության արդարացումն ու փառաբանումն այսօրվա Թուրքիայի քաղաքականության մի մասն է։


Չի կարելի զիջել նրանց, ովքեր արդարացնում են հանցագործությունները և ձգտում են կրկնել դրանք։ Հուսանք, գործը չի հասնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապամոնտաժելուն։ Այն կանգուն կմնա որպես Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման ուխտատեղի։




 
 

Yerevan Online Mag.-ը հայկական անկախ ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

​

Գլխավոր խմբագիր՝ Տաթև Սարգսյան; թղթակիցներ՝ Արմեն Հովհաննիսյան, Արտակ Աբրահամյան, Աննա Սարգսյան, Սարգիս Աբրահամյան, Լևոն Արամյան, Անի Սահակյան, Աշոտ Պողոսյան (ԱՄՆ), Թամար Հովհաննիսյան (Ֆրանսիա):

​

Yerevan Online Mag.-ը անկախ լրատվամիջոց է, որը պատկանում է իր լրագրողներին և կառավարվում է խմբագրական թիմի կողմից։ Լրատվամիջոցը չի պատկանում պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, գործարար խմբերի կամ արտաքին ներդրողների։ Այն չի ընդունում վճարումներ խմբագրական որոշումների, նյութերի հրապարակման կամ խմբագրական դիրքորոշման փոփոխության դիմաց։ Խմբագրության գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անկախ լրագրությանն աջակցող դրամաշնորհային ծրագրերի միջոցով։ Դրամաշնորհատուները չեն մասնակցում թեմաների ընտրությանը, նյութերի պատրաստմանը կամ խմբագրական քաղաքականության ձևավորմանը։

​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

​

www.yerevan.online

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

​

Copyright © 2019-2026 Yerevan Online Magazine. All rights reserved.

​

bottom of page