top of page

Սիրիայում հայերն առաջնային թիրախ են. ինչո՞ւ հալեպահայերը հայավարի հույսը դրեցին այլոց վրա

  • 7 дек. 2024 г.
  • 1 мин. чтения

07.12.2024



Հայը հայ է ամենուր:


Հալեպի ու Դամասկոսի հայերն էլ հայավարի «լավ կըլնի» ասելով մնացին Սիրիայում: Ու հայավարի ոչ մի կողմ չբռնեցին: Կառավարության կողմից էլ չկռվեցին, չփորձեցին իրենք էլ գոնե անկախ ուժ դառնալ:


Ճիշտ Լիբանանի հայերի պես, որ քաղաքացիական պատերազմի տարիներին հայավարի չեզոքություն հայտարարեցին, իրենց փնթի թաղերը միայն սկսեցին պաշտպանել և հսկայական կորուստներ կրեցին համայնքի կշռի և անգամ թվաքանակի առումով:


Հալեպահայերը հայավարի էլի հույսը դրեցին այլոց վրա ու նրա որ իրենց գործը մեկ այլ մեկը պիտի աներ:


Հիմա այլևս հայ համայնքը Սիրիայում ոչ մի հեռանկար չունի: Նոր Սիրիայում հայերն առաջնային թիրախ են լինելու: Թուրքիան ջնջելու է հայկական տարրը իսլամիստական Սիրիայից: Ոչ թե կամ ոչ միայն սրով, այլ ճնշումներով և փաստացի արտաքսումներով: Մի երկու հոգու էլ կuպшնեն տեղի սատրապական իսլամիստները և համայնքը ճողոպրելու միջոցներ կփնտրի, միայն թե փրկվի:


Իսկ հսկայական կարողությունն ու մշակութային հայկական գանձերը՞: Դրանք էլ պատերազմից հետո չեն հանվել Սիրիայից: Ու հիմա Արցախի գանձերի պես ժապավենը վրան մատուցվելու է թուրքերին: Էլի հայերին շատ բնորոշ ձևով: Ապագան վատը չի կարող լինել, ամեն բան լավ է լինելու: Ոչ մի աղետի պատրաստվելու ոչ մի կարիք չկա:


Այնպես չէ, որ քրդերն էլ առանձնակի փաղաքշանքով են մոտենալու հայերին:


Հալեպի հայերը հիմա փաստացի գերի են: Դամասկոսինները շուտով կզգան թե ինչ է նշանակում Թուրքիայի տիրապետության տակ հայտնվել, երբ քեզ իշխում են իսլամիստ ծայրահեղականները:


Եվ այդպես մի մասը կգա Հայաստան ու կերազի Ամերիկա, Կանադա և Ավստրալիա քոչելու մասին: Որտեղ տասը տարուց իրենց զավակները, էլի հայավարի, արագ, շատ արագ կձուլվեն-կգնան:


Թե ինչ է լինելու այսպիսի տարրի հետ նրա բնօրրանում շուտով` շատ հեշտ է պատկերացնելը:


Եթե, իհարկե, բացառիկորեն ուղեղ ունես: Մի բան, որ նույնպես ծայրահեղ մեծ բացառություն է այլևս այս աշխարհում:


ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 
 

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Mag.-ը հայկական ինտելեկտուալ առցանց հանդես է մարդկանց, ժամանակի և նրանց միջև ձգվող անտեսանելի կապերի մասին։ Մի անուն, մի դրվագ, մի երևույթ երբեմն բավական են, որ բացվի ամբողջ մի դարաշրջան իր մթնոլորտով ու թաքուն իմաստներով։ Մեր նյութերը գալիս են աշխարհի տարբեր կողմերից՝ Հայաստանից, Եվրոպայից և Միացյալ Նահանգներից։ Նուրբ հետքերից աստիճանաբար ուրվագծվում է հայկական աշխարհը։​

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Mag.-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page