20.09.2023
Արժանապատի՛վ արցախցի, դու կռվեցիր մինչև ուժերիդ հատնելը։
Սովահար, հյուծված, շրջափակված արցախյան բանակը ինչքան հնարավոր էր պայքարեց ռուս-թուրքական հրոսակախմբի դեմ: Իսկ մենք դեռ ուզում ենք խաղաղություն մուրալ արյան համ տեսած գիշատիչ կենդանուց:
Չի լինելու, պետք է պատրատվենք բոլորս, լինենք համախմբված, սառը դատող, մշակենք հատուկ ծրագիր, որ կարողանանք դիմակայել: Թշնամին, մեր հայրենիքը խժռելով, առաջ է շարժվում: Ամեն մեկս մեր դիրքում լինենք։
Համախմբում է պետք։ Իշխանավորներն ապիկար են, բայց մենք ունենք հզոր ներուժ։ Համախմբվելու դեպքում սարեր շուռ կտանք։
Ես պատրաստ եմ առանց երկմտելու իմ աշխատավարձի մի մասը տալ, ակտիվորեն ներգրավվել հասարակական, կազմակերպչական աշխատանքներում։
Զենքեր ձեռք բերենք, ամրաշինական աշխատանքներ անենք, սահմանն ու թիկունքն ամրացնենք, միավորվենք հայրենասեր և արժանավոր մարդկանց շուրջը։ Խնդրում եմ հստակ քայլեր ձեռնարկենք, որ վաղն ուշ չլինի։ Հետևանքներն անդառնալի կլինեն բոլորիս համար:
Հուսալքության և ատելության կոչերին վերջ տանք: Աղաչում եմ` իրար հույս տանք, ուժ տանք, գործենք հստակ քայլերով:
Արսեն Վարդանյան
留言