top of page

Սուպեր Սաքոն կարծում է, որ մուղամը հայկական է, իսկ Կոմիտասը մաքրել է այն, որ համերգներ տա Եվրոպայում

  • YO
  • 17 мая 2023 г.
  • 1 мин. чтения

ԵՐԵՎԱՆ, 17.05.2023


Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն:


Զրույցի ընթացքում խոսք է գնացել հայկական ժամանակակից երաժշտության /այդ թվում՝ Սուպեր Սաքոյի երգերի/ մեջ մուղամի առկայության մասին:


«Ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է»,- տարակուսել է երգիչը:


«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել է, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասել է նա:


Այս ձևակերպմանն արձագանքել է դերասան Դավիթ Աֆրիկյանը։


«Վատը նա է, որ ազգիս 90%-ը այսպես տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետ է մտածում։ Բա էլ ինչի՞ եք բողոքում, որ շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք: Թե բա` զուտ զալ ա լցրել Կոմիտասը»,- գտնում է Աֆրիկյանը։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

Yerevan Online Magazine. Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan Online Magazine-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

0012 Երևան, Հ. Քոչարի 16

Էլ. հասցե՝ info@yerevan.online

bottom of page