16.08.2023
Արցախը ամեն գնով մայր Հայաստանից անջատելու՝ 2018-ին ստանձնած իր հանձնառության շրջանակներում ՔՊ անվամբ թշնամական ներդրվածքը պատրաստվում է կրակել «վերջին փամփուշտը»: Փոխաբերությունը պատկանում է հատուկ բանագնաց Մարուքյանին: Ինչ «գնդակ» է ձուլել թշնամին:
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել։ Դիմումը քննարկվելու է օգոստոսի 16-ին։ Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի՝ ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակը։ Այն Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում ելույթի գրեթե վերաշարադրանքն է: Իր ելույթում Փաշինյանը երաշխիքներ էր տալիս, որ Երեւանը չի շեղվելու «խաղաղ օրակարգից»:
Փաշինյանը հասարակական կարծիքի հուժկու ճնշման տակ ստիպված է դիմել ՄԱԿ ԱԽ, ինչպես ավելի վաղ ստիպված էր հայտարարել 5 կմ լայնությամբ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի մասին։ Նրա վերջին ելույթում սակայն միջանցքի վերաբերյալ հիշատակությունը բացակայում էր։ Ըստ այդմ, միջանցքի 5 կմ լայնությամբ տարածքը ցապարների բանակային ու ոստիկանական ուժերից մաքրելու պահանջը բացակայում է ՄԱԿ ԱԽ Հայաստանի դիմումից։
Դիմումում նոյեմբերի 9-ի թղթի վերաբերյալ ձեւակերպումը Ռուսաստանին նոր հնարավորություն է տալիս «լեգիտիմացնելու» միջանցքի արտատարածքըյին կարգավիճակի վերացումը եւ Արցախը ազերբայդժանին «ինտեգրեՓաշինյանը կառավարության նիստի իր ելույթում ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային-իրավական գնահատական տալու ուղղությամբ»։ BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այդ մասին արդեն չի խոսում, նշելով, որ «Ամենահարմարը կլինի բանաձեւը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկի ԼՂ եւ բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաեւ (sic!) կատարել միջազգային դատարանիիրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը»։
Այստեղ, անշուշտ «գեղջուկ շուստրյակի» Փաշինյանի տիպարին լիովին համապատասխանող պարոն Մկրտչյանը թույլ է տալես լուրջ սխալ, որ չպիտի վրիպի հանրային ուշադրությունից: «Միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշմամբ» Լաչինի միջանցքի մաքրումը ցապարական զինյալներից ինքնին կնշանակեր «անհրաժեշտ մարդասիրական օգնության» առաքում Հայաստանի այլ շրջաններից: Մինչդեռ ՄԱԿ-ում մեր շուստրյակը ասում է «ինչպես նաեւ»: Նույնիսկ այդ տեսակի բյուրոկրատական տիպաժներին, եւ հատկապես այդ տեսակի տիպաժներին չապազանց դժվար է կոծկել այն հագամանքը, որ Հաագայի դատարանի հայանպաստ որոշումը անտանելի բեռ է օտարի առաջադրանք կատարող փաշինյանական ռեժիմի համար:
Միեւնույն ժամանակ, պարզելու հարց է, թե ինչից ելնելով է ընտրվել ՄԱԿ ԱԽ դիմելու պահը, կապված դրա ոչ մշտական անդամ երկրների ռոտացիայի կամ տրամադրոթյունների հետ։ Ցապարների ցեղագլխի ոչ պաշտոնական խոսափողը, որը գործում է Փաշինյան-Ալիեւ սիներգիայի շրջանակում, թվարկել է այդ երկրները եւ «հիմնավորել», թե ինչու դրանք կողմ չեն քվեարկելու Բաքվի դեմ հնարավոր բանաձեւին, եւ այն չի անցնելու։ Նշվում է ՄԱԿ մշտական անդամների տարաձայնությունների մասին, ինչը նույնպես կարող է ազդել որոշման ընդունման վրա։ Այս ամենը պատահական չէ:
ՄԱԿ ԱԽ նիստի նախօրեին Բաքուն սկսել է տարածել սպառնալից հայտարարություններ եւ ապատեղեկատվություն հայկական զորքերի իբր կուտակումների մասին, վերսկսելով հայկական պաշտպանական դիրքերի գնդակոծությունները։ Այն բանից հետո, երբ Եվրամիության դիտորդական առաքելությունը հերքեց Բաքվի հաղորդագրությունը հայկական զինուժի կուտակումների մասին, Բաքուն կրակ բացեց նաեւ դիտորդների մեքենայի վրա։ Բաքուն հայտարարում է, որ միեւնույն է, միջանցքը չի բացվելու, ավելի ճիշտ՝ այն «չի լինելու նախկինի պես»։
Զուգահեռ, Նիկոլի «խաղաղ օրակարգի» սպասարկու տեղեկատվական դաշտում ծավալվել է Բաքվի հայտարարություններին համահունչ անզուսպ ուրախությամբ բուրող քարոզչություն։ Հակահայ թիվ մեկ խոսափող «Ազատություն» ռադիոկայանը, թշնամական ծիրում գործող նիկոլական «Արմենպրես» պետական գործակալությունը եւ ռոբասերժ զլմ-ները տարածում են Բաքվի սպառնալիքները, միաժամանակ կասկած հայտնում, թե ՄԱԿ ԱԽ-ն կարող է ընդունել Բաքվին պարտավորեցնող որեւէ բանաձեւ։ Միտումը իջեցված է Նիկոլից. ընկճել հանրությանը, զրկել նրան թշնամական ռեժիմի տապալմանն ուղղված ավյունից: Իր հերթին, ինքզինքը քաղաքացիական հասարակություն ներկայացնող կազմակերպությունները, որոնք Արցախի վերացման խնդրով միացել են իշխանաընդդիմադիր տանդեմին, տարածել են նոր հայտարարություն, որում ՄԱԿ ԱԽ-ին կոչ են անում «ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու միջազգային խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի ավարտը, մինչև հակամարտության տեւական կարգավորում ապահովումը»։ Հայերենին վատ տիրապետող այդ զանգվածի խղճին թողնելով «մինչեւի» բառօգտագործումը, նշենք, որ նոքարական այդ խմբակը ենթադրում է, թե ՌԴ-ն կապ չունի Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու եւ այն Բաքվի լիակատար վերահսկողությանը հանձնելու, այդպիսով արցախցիներին ազերբայդժանին «վերաինտեգրելու» ծրագրի հետ։
Բազմաթիվ օրինակներ ցույց են տվել թշնամական առաջադրանքով առաջնաորդվող կառավարության դիտավորությունը՝ ի չիք անել հայկական պետության եւ հայ ազգի իրավունքները բոլոր հնարավոր միջոցներով, սկսած գերիների հարցով ՄԻԵԴ դիմումից, վերջացրած ՄԱԿ դատարանին երկրորդ դիմումով, որով փաստացի օրինականացվեց Բերձորի միջանցքում Բաքվի անցակետը։ ՄԱԿ ԱԽ դիմումն այս շարքից է։ Դիմումը կազմված է այնպես, որպեսզի կամ չընդունվի, կամ ընդունվի Բաքվի՝ Նիկոլի կողմից ընծայված շահերի ու իրավունքների հաստատմամբ։
Սեպտեմբեր 27-ը չպիտի կրկնվի: Թույլ չենք տալու Նիկոլին զոհասեղանին դնել Հայաստանը: Կռվել՝ ուրեմն կռվել մինչեւ թշնամու տապալում:
Comments